Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Օրհնված ուղին

Օրհնված  ուղին
28.02.2025 | 19:24

Հայաստանում մարտնչող ազգադավներ ու դավաճաններ կան, զոմբիներ ու ծախուներ, սրիկաներ ու տգետներ, քաղքենիներ ու անտարբերներ,- նրանք դեռ շատ են, նրանց վրա է հենված էսօրվա թշնամաբարո իշխանությունը: Նրանց հաղթել կարող են ազգապահներն ու հայրենապահները, շիտակ մտածողներն ու պայքարողները, ազնիվ ու ուսյալ, նվիրական ու ոգեշունչ մարդիկ, մի խոսքով՝ իրավ հայերը,- նրանք նույնպես շատ են: Նրանց սատարել է պետք, որ ստվարանան ու հաղթական դառնան, որպեսզի ի զորու լինեն կանխել Հայաստանի ու հայության ներկա ստորացումն ու քայքայումը, որ Հայոց երկիրը լինի իր բնեղ պատկերով, որ կորուստները վերականգնվեն, հայ գերիները տուն վերադառնան և Արցախը կրկին հայանա:

Հայրենապահները պետք է հաղթեն հայրենադավներին. սա է միակ ուղին, որ օրհնված է նախնյաց ավանդներով ու մեր Աստծով:

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2076

Մեկնաբանություններ