Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Իսկ առջևում 26 թվականն է

Իսկ առջևում 26 թվականն է
02.05.2025 | 13:27

Իրականում շատ հետաքրքիր իրավիճակ է։ Նիկոլի իշխանության ընթացքում շատ քիչ են պատահել իրավիճակներ, երբ ինքը ամբողջությամբ չի եղել իրադրության տերը, չի կարողացել անել՝ ինչ կուզի, առավել ևս, երբ ինչ-որ մեկը իրեն շանտաժ անի։ Նրա համար դա անտանելի է։

Իսկ հիմա Զավենիչենք ուլիմատում են առաջ քաշում, թե՝ չմտածես մեր թաղապետին հանելու մասին, թե չէ Երևանի ավագանու կոալիցիան կարող է ավարտվել։

Հ.Գ. Կա՛մ կգտնի Դավալուին առաջարկելու նոր բլիթ, կա՛մ հարկայինը կմտնի Արարատի ցեմզավոդ... Իսկ առջևում 26 թվականն է։

Երվանդ Վարոսյան

Դիտվել է՝ 1505

Մեկնաբանություններ