Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Մենք չենք հարստանում, դու՛ք եք հարստանում

Մենք չենք հարստանում, դու՛ք եք հարստանում
02.05.2025 | 14:38

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասուլիսում հայտարարել է. «Մենք հարստանում ենք ավելի արագ, քան պարտք ենք վերցնում», պարզաբանելով, որ ամեն տարի Հայաստանի բյուջեի եկամուտները միջինում ավելանում են 200 միլիարդ դրամով, իսկ պարտքի սպասարկման ծախսերն աճում են 20-30 միլիարդ դրամով։

Վահե Հովհաննիսյան, մենք չենք հարստանում, դու՛ք եք հարստանում միլիոնավոր դրամ ռոճիկներով, նույնքան պարգևավճարներով։ Պետական բյուջեի եկամուտներն աճել են, որովհետև կրկնապատկել եք շրջանառության հարկը, բազմապատկել գույքահարկը, ավելացրել պետական տուրքերը։ Երբ շատ ընկերություններ, գործարարներ, չկարողանալով մուծել մեծ հարկերը, սնանկ դառնան՝ այն ժամանակ սատկած էշերի նալերը կհանեք, որ բյուջեն լցնեք։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1786

Մեկնաբանություններ