Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Մոլագարության հասնող «հայացավ»

Մոլագարության հասնող «հայացավ»
15.05.2025 | 21:12

Քիչ առաջ կարդացի Վիլյամ Սարոյանի ու Չապլինի ընկերության, նրանց ջերմ բարեկամության մասին։ ՈՒ ահա այդ նյութի տակ այսպիսի մեկնաբանություն.

«Ես կարդացել եմ, որ Չարլի Չապլինը ազգությամբ հայ էր, իսկ ինչո՞ւ Վիլյամ Սարոյանը չէր նշել Չարլի Չապլինի ազգությունը»։ (Մեջբերել եմ ինչպես գրել է (Վ.Օ.)։

Կարդում ու ապշում եմ` աշխարհում արդյո՞ք այսպիսի մի երկրորդ տխմար, տգետ ու հիվանդ ազգային գոյացություն կա, որը մեր մոլորակի բոլոր մեծերին համառորեն փորձում է հայ դարձնել։

Համոզված հայտարարում են, անգամ այդ մասին գրքեր են գրում ու տպագրում` Մակեդոնացին հայ է, Քրիստոսը հայ է, մի անգամ նույնիսկ հայերեն է խոսել, քարոզ կարդացել...

Երևի թե աշխարհում ճանաչված ու նշանավոր մարդ չի մնացել, որին չփորձեն հայացնել։

Սա ի՞նչ պատիժ է, մոլագարության հասնող սա ի՞նչ «հայացավ» է, որ մեխի պես խրվել է շատերի գլխի մեջ ու դուրս չի գալիս։

Երկու անմեղ հարց.

1. Իսկ այդ խեղճերը տեղյա՞կ են, նրանց հոգիներին նամակ եք հղե՞լ, որ իրենց ուզում եք ազգափոխել։

2. Լավ, ասենք, թե նրանց մեջ մի թեյի գդալ հայի արյուն կա, հետո՞։

Վարդգես ՕՎՅԱՆ

Դիտվել է՝ 1815

Մեկնաբանություններ