Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է Իսրայելի հետ ռազմական հակամարտության նոր փուլի մասին: «Ճակատամարտն սկսվում է»,- գրել է Խամենեին X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Իջևանից հետո ՊԵԿ-ը տուգանքների «հունձք» է անում Նոյեմբերյանում

Իջևանից հետո ՊԵԿ-ը տուգանքների «հունձք» է անում Նոյեմբերյանում
18.05.2025 | 12:28

Երևանից ժամանած ՊԵԿ աշխատակիցները Նոյեմբերյանի խանութներում տուգանքների արձանագրություններ են կազմել։ Ըստ նոյեմբերյանցիների՝ տուգանքների գումարները կազմում են 250-300 հազար դրամ։ Քաղաքի շինանյութի խանութներից մեկի վերաբերյալ 40 միլիոն դրամի տուգանքի արձանագրություն են կազմել, ըստ երևույթին, երկար ժամանակ հարկային օրենսդրության պահանջները խախտելու համար։ Նոյեմբերյանում ասում են, որ Նիկոլ Փաշինյանը պետական բյուջեն լցնելու խնդիր ունի, ուստի ՊԵԿ-ի աշխատողները Երևանից սահմանամերձ Նոյեմբերյան են հասել:

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1607

Մեկնաբանություններ