«Իսրայելի հարձակումներն Իրանի տարբեր թիրախների վրա սկսվել են առանց որևէ նախաբանի և համարվում են ներխուժում իրանական տարածք։ Հարձակման են ենթարկվել տարբեր թիրախներ, որոնցից ամենակարևորը Նաթանզի միջուկային օբյեկտն էր, ինչպես նաև Թեհրանում որոշ թիրախներ, ինչի հետևանքով Թեհրանում և տարբեր քաղաքներում մեծ թվով հասարակ մարդիկ են նահատակվել»,- ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:               
 

Ինչու՞ են փակել Ամբերդի եկեղեցու ճանապարհը

Ինչու՞ են փակել Ամբերդի եկեղեցու ճանապարհը
13.06.2025 | 14:40

Վերջին օրերին, եկեղեցի-պետություն փոխհրաձգությանը զուգահեռ, հետաքրքիր դեպք է տեղի ունեցել։ Ամբերդ ամրոցի շինարարության պատճառաբանությամբ, արգելափակվել է նաև Սուրբ Աստվածածին եկեղեցու մուտքը:

Իսկ մի՞թե շինարարական աշխատանքերը չէր կարելի այնպես կազմակերպել, որ որևէ մի հավատացյալի, որևէ հայի համար արհեստական խոչընդոտ չառաջանա եկեղեցի գնալու համար, էլ չեմ ասում, եթե քաղաքական իշխանությունները պնդում են, որ որևէ մեկը չի կարող եկեղեցու դռները փակել, ապա ո՞նց են Ամբերդ ամրոցում վերանորոգման աշխատանքների պատրվակով, պատկան պաշտոնյաները փակել սովորական հավատացյալների համար դեպի եկեղեցի գնացող ճանապարհը։

Դեռ չասած այն փաստի մասին, որ տասնյակ կիլոմետրեր սար ես բարձրանում, որպեսզի հասնես եկեղեցի և… հանդիպում ես մի աբսուրդ իրավիճակի։

Ըստ այդմ, արդար պահանջ է, որ հրատապ լուծում ստանա այս հարցը, և եկեղեցու մուտքը չարգելափակվի:

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Հ.Գ.

Տեղադրում եմ Ամբերդի տարածքում բերդի ամրակայման աշխատանքներից նկարներ։

Այս նկարներում կտեսնեք, որ եկեղեցի տանող ճանապարհը այլ կողմում է գտնվում և չի խանգարում բերդի վրա կատարվող աշխատանքներին։

Դիտվել է՝ 478

Մեկնաբանություններ