Reuters-ի հաղորդմամբ՝ իսրայելական հարձակման պատճառով Իրանի 20 բարձրաստիճան զինվորական է զոհվել:
Ըստ էության, ներկա պահի դրությամբ ունենք հետևյալ պատկերը:
ԱՌԱՋԻՆ
Իսրայելական կողմը կարողացել է գլխատել Իրանի ռազմական ղեկավարությունը:
ԵՐԿՐՈՐԴ
Այս փուլում իրանական հակահարձակումը անօդաչուների օգնությամբ կարելի է ասել ոչ միայն համարժեք չէ ստացած հարվածին, այլև, դատելով առկա տեղեկություններից, արդյունավետ չի եղել:
ԵՐՐՈՐԴ
Տեղի ունեցողի համատեքստում, բավականին հետաքրքրական է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությունը, որի համաձայն Իսրայելի դեմ կոշտ գծի կողմնակից բոլոր իրանցի պաշտոնյաները ոչնչացված են, և Իրանը կարող է վերադառնալ բանակցությունների սեղան:
ՉՈՐՐՈՐԴ
Ակնհայտ է, որ Թրամփը Իրանին բարդ իրադրության առջև է դրել. այն է՝ ընդունել Միացյալ նահանգների բոլոր պայմանները, իսկ դա նշանակում է հրաժարում միջուկային ասպարեզում գործընթացներից և, ըստ էության, ռազմավարական պարտություն, կամ պատերազմել, որը մեծագույն աղետի կարող է բերել ողջ տարածաշրջանը:
Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ