Եթե Իրանի վրա Իսրայելի հարձակումները վերլուծելու լինենք, ապա կտեսնենք մի հետևողական գիծ` Իսրայելի հաջողությունների հիմքը Իրանի ներսում Իսրայելին ծառայող գործակալական ցանցն է։
Դեռ նախորդ հարձակումների ժամանակ ակնհայտ էր, որ Իրանում կան Իսրայելի համար ծառայող լրտեսական և դիվերսիոն խմբեր։
Սակայն, ցավոք, Իրանը փաստորեն չկարողացավ լուծել ներքին անվտանգության այս ամենակարևոր բաղադրիչը։
Ակնհայտ է դառնում նաև Ադրբեջանի տեղը և դերը իսրայելական ռազմավարության մեջ։
Իրանը որքան էլ փորձի սիրաշահել, Իսրայելի հենակետը հենց Ադրբեջանն է, և գոտկատեղից ներքև հարվածը հենց Ադրբեջանի կողմից է հասցվելու։
Արա ՊՈՂՈՍՅԱՆ