Վերջին օրերին ուշադրությամբ հետևում եմ ոչ միայն Իրան-Իսրայել ռազմական գործողությունների ընթացքին, այլև դրա շուրջ ծավալվող աշխարհաքաղաքական զարգացումներին: Բացի նրանից, որ հակամարտության վրա «յուղ լցնողներն» ավելի շատ են, քան այն մարել ցանկացողները, նաև մի շատ տարօրինակ, բայց ինձ համար սպասելի բան եմ նկատել:
Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են կոնֆլիկտի էսկալացիան, իրենց ելույթներում ու ուղերձներում օգտագործում են բառացիորեն նույն խոսույթը՝ «պաշտպանել Եվրոպան Իրանից»: Հենց նույն քարոզչությամբ էլ Ուկրաինային նեքաշեցին պատերազմի մեջ, ու այդ ժողովուրդն արդեն 3 տարի իր զավակներին է զոհաբերում հանուն Եվրոպայի մտացածին «անվտանգության»:
Հիմա Եվրոպայի «անվտանգության» համար իսրայելցիների ու իրանցիների զոհվելու ժամանակն է, բայց, ի տարբերություն Ուկրաինայի, այս հակամարտությունը կարող է ներքաշել թուրքերին, ադրբեջանցիներին, մեզ՝ հայերիս, արաբներին, աֆղաններին, պակիստանցիներին և այլն:
Ինչո՞ւ, որովհետև բոլոր այս պետություններն ու ժողովուրդները շատ հեռու են Եվրոպայի ու Ամերիկայի սահմաններից, բայց շատ մոտ են Ռուսաստանին:
Էդուարդ Սարիբեկյան