ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Ադրբեջանը մտադիր չէ ստորագրել նույնիսկ պետական դավաճանության հանցափորձի գնով Նիկոլի առաջարկած «խաղաղության պայմանագիրը». 5

Ադրբեջանը մտադիր չէ ստորագրել նույնիսկ պետական դավաճանության հանցափորձի գնով Նիկոլի առաջարկած «խաղաղության պայմանագիրը». 5
02.07.2025 | 11:41

Սկիզբը՝ այստեղ


Անդրադառնալով Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ս. թ. մայիսի 16- ին Ալիևի հետ Նիկոլի սիլիբիլիներին, Ալիևին ուղղված սուրճ խմելու նրա հրավերին կամ «սրճային դիվանագիտությանը», Ադրբեջանի նախագահի կողմից Նիկոլի հրավերն ընդունելուն ու մեկ բաժակ սուրճի շուրջ սկսված բանակցություններին, չենք կարող չհիշել Արցախի կորստին (միգուցե ճիշտ կլինի ասել 5 կամ մի քանի մլրդ դոլարով վաճառքի՞ն… Լուկաշենկոյի ականջը կանչի… Իրականությունն ապագայում կպարզեն ՀԿԳ քննիչները) նախորդած տխրահռչակ «վերելակային դիվանագիտությունը»:

Վերոնշյալի համատեքստում, բնականաբար, չի կարող չառաջանալ այն մտահոգությունը, թե հիմա էլ «սրճային դիվանագիտությամբ» Նիկոլն արդյոք նոր դավեր չի՞ նյութում հայերիս ու Հայաստանի դեմ… Որոշ հիմքեր ունենք ենթադրելու, որ այդ ընթացքում Ադրբեջանի նախագահի կողմից վերստին բարձրացվել է ոչ միայն Հայաստանի զինանշանը փոխելու, այլև Հայաստան ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հարցը:

Գյումրիից բլոգեր Գարիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում «Բաքուն և Անկարան պահանջում են Նիկոլից Հայաստանը բնակեցնել ադրբեջանցիներով և հայտարարում են, որ դա տարածքային պահանջ չէ…» վերտառության ներքո գրելէ .

«Ի պատասխան, Ալիևին սուրճ խմելու հրավիրող կապիտուլյանտը ու դրա իշխանության որևէ անդամ ծպտուն չեն հանում՝ մոռացության տալով, որ 1988- 1990 թվականներին Ադրբեջանից վտարվել է 350 հազար հայ, իսկ 2020- 23 թվականներին Արցախից՝ 150 հազար հայ…

Դավաճանը երազում էր, որ եթե ադրբեջանաբնակ և արցախահայերի վերադարձի մասին լռի, ապա Բաքուն էլ 1988- 89 թվականներին Հայաստանը լքած 168 հաղար ազերիների մասին ծպտուն չի հանի… Բայց ոչ, թուրքի կոշիկները լիզող Նիկոլին Ալևը ստիպում է Հայաստանը բնակեցնել 300- 400 հազար ադրբեջանցիներով…

Ժողջա՛ն, լա՞վ ես…»:

Այո, Ադրբեջանը չի ստորագրում Նիկոլ հայադավի «խաղաղության պայմանագիրը», որովհետև սպասում է, իսկ սպասում է Հայաստանի վրա հարձակվելու հարմար պահին՝ Ռուսաստան- Ուկրաինա, միաժամանակ Արևմուտք- Ռուսաստան հակամարտությունում իրավիճակի, մեղմ ասած, սրմանը և Ռուսաստանի համար ծանր կացության առաջացմանը, և երկրորդ՝ Իրանի վրա Իսրայելի նոր հարձակմամբ (ԱՄՆ- ի հետ կամ առանց ԱՄՆ- ի) լայնամասշտաբ պատերազմի բռնկմանը, ինչի վտանգը, այնուհանդերձ, դեռ կա…

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քննարկման ժամանակ մտավախութություն է հնչել Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հնարավոր հարձակման առնչությամբ։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն աշխատանքներ է տանում և ԿՓՈՐՁԻ այն կանխել:

Թերևս, ամեն ինչ ասված է թեկուզ միայն նրանով, որ ԱՄՆ- ը ոչ թե կկանխի, այլ կփորձի կանխել Հայաստանի վրա Ադրբեջանի հնարավոր հարձակումը: Թե վերոնշյալ «կփորձի»- ն ինչ է նշանակում և իրականում ինչ արժեք ունի, կարծում ենք, չունի բացատրության կարիք: Այնուհանդերձ, գրառման անգլերեն շարադրանքի թարգմանությունը բացահայտում է, թե ԱՄՆ- ինչպես է փորձելու կանխել Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան:

Եվ, ուրեմն, ԱՄՆ- ի պետքարտուղարն արձանագրելով հանդերձ, որ առկա է հակամարտության առաջացման իրական վտանգ, և ամերիկյան թիմերն այս առումով շատ ակտիվ էին՝ փորձելով ինչ- որ բան ձեռնարկել ու կանխել այնտեղ զինված միջամտությունը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության վերսկսումը, մասնավորապես՝ Հայաստան Ադրբեջանի ներխուժումը, Ռուբիոն միաժամանակ բացահայտել է Հայաստան Ադրբեջանի ներխուժումը կանխելու ամերիկյան փորձի բովանդակությունը, որը «բաղկացած է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման աշխատանքներից»:

Հարկ կա՞ նշելու, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման աշխատանքներն Ալիևի այն բոլոր պայմանների ու պահանջների կատարումն է, որոնց մի մասը նշել ենք նախորդիվ, մի մասն էլ նշեցինք վերևում:

Տիրանայում կայացած հիշյալ հանդիպումից շուրջ մեկ ամիս առաջ՝ ապրիլի 15- ին, Նիկոլ հայադավը «մոռանալով», թե նախկինում ինչ են ասել ինքը և վիբրատորչիկ Ալենը, «Ազգային ժողով» կոչվածում հայտարարել է՝ պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն: Մենք արդեն սովորել ենք, որ երբ Նիկոլը մի բան է ասում, ապա հաճախ պետք է դրա ճիշտ հակառակը հասկանալ:

Իր վերոնշյալ ելույթում Նիկոլը հայտարարել է նաև, որ ի հեճուկս բոլոր դժվարությունների ու բարդությունների, կառավարությունը չի շեղվելու «խաղաղության օրակարգից»: Նա միաժամանակ զրպարտել, վայրահաչել է Հայաստանում գտնվող որոշ ուժերի հասցեին, թե նրանք իբր պատերազմի ամենօրյա քարոզչություն են իրականացնում և դա կյանքի կոչելուն ուղղված կոնկրետ գործողությունների դիմում, չներկայացնելով այդ «որոշ ուժերի» անունները և իր մեղադրանքը հիմնավորող որևէ փաստ:

Նիկոլ հայադավն իր այս անհեթեթ մեղադրանքը ներկայացրել է, որպեսզի արհեստականորեն հավասարություն սահմանի ադրբեջանական ու հայկական կողմերի միջև, քանի որ հակառակ պարագայում Ալիևը կարող էր իր «ականջները կտրել»…

«Ակնհայտ է, որ թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս գտնվող որոշ ուժեր պատերազմի ամենօրյա քարոզչություն են իրականացնում և դա կյանքի կոչելուն ուղղված կոնկրետ գործողությունների դիմում,- «Ազգային ժողով» կոչվածի ամբիոնից հայտարարել է Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը:- Այդ գործողությունների շարքում առանձնանում են Ադրբեջանի պատերազմական խոսույթը, խոսույթին զուգահեռ գործողությունները, որոնք արտահայտվում են Հայաստանին հրադադարի ռեժիմի խախտումների կեղծ մեղադրանքներով և Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումներով, եթե չասենք ամենօրյա։ Այդ խախտումները հիմնականում կրում են չթիրախավորված բնույթ, չնայած, վերջին մեկ ամսվա ընթացքում Սյունիքի մարզի Խնածախ գյուղի թիրախավորման երկու կոնկրետ դեպք է արձանագրվել»:

Այդ կրակոցները, ըստ Նիկոլի, կամ Ադրբեջանի Զինված ուժերում անկարգապահության հետևանք են, կամ նշված բնակավայրերի բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու նպատակ ունեն։ Վարչապետի պաշտոնը զբաղեցնողն, իհարկե, չի նշել, որ այդ հոգեբանական ճնշումը, իր հերթին, նպատակ ունի սահմանամերձ գյուղերի բնակիչներին ստիպել լքել իրենց բնակավայրերը, հեռանալ դրանցից, քանի որ Ադրբեջանն այդ տարածքները նույնպես իրենն է համարում ու մտադիր է առաջիկայում զբաղեցնել դրանք՝ իրականություն դարձնելով, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» իր երազանքը:

Նիկոլ հայադավը, իհարկե, չի ասել նաև, որ Ադրբեջանի ԶՈւ այդ կրակոցները Ալիևի, Ադրբեջանի միանգամայն հստակ և որոշակի պատասխանն են իր և «Քաղաքացիական պայմանագրի» («Քեմալական պայմանագրի») «խաղաղության օրակարգին»: Որ դա հենց այդպես է և հիշյալ և հիշյալ կրակոցներն ամենևին էլ Ադրբեջանի Զինված ուժերում անկարգապահության հետևանք չեն, կապացուցենք առաջիկայում:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 410

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ