Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 

Շարունակում է ժողովուրդջանին ապուշի տեղ դնել

Շարունակում է ժողովուրդջանին ապուշի տեղ դնել
22.11.2024 | 08:03

Նիկոլ Փաշինյանը սոցցանցում գրել, տեսանյութ է տեղադրել այն մասին, որ ինքը շնորհակալություն է հայտնել Վահե Ղազարյանին, հաջողություն մաղթել Արփինե Սարգսյանին։ Նիկոլ Փաշինյան, ինչո՞ւ ես շնորհակալություն հայտնել Վահե Ղազարյանին, եթե գոհ ես նրա աշխատանքից, գիշերով նրան պաշտոնանկ լինելու հորդոր-հրաման չէիր ուղարկի, կսպասեիր, առավոտյան պատշաճ ձևով նրան կընդունեիր։ Այդպես էլ չիմացանք, թե բարձրաստիճան պաշտոնյաներից յուրաքանչյուրին իրենց աշխատանքում ո՞ր թերացումների համար ես գործից ազատել։ Հայաստանի բոլոր բնակիչներին կոչել ես 3 միլիոն վարչապետեր, այդ վարչապետերին ինչո՞ւ տեղյակ չես պահում, թե ինչո՞ւ ես կադրային մեծ փոփոխություններ արել;

Նիկոլ Փաշինյանը շարունակում է ժողովուրդջանին ապուշի տեղ դնել։ Ճիշտն ասած, իրեն ընտրածներին, իրեն հավատացողներին լիուլի հասնում է։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 3733

Մեկնաբանություններ