Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«ԾԱՆՈԹ-ԱՆԾԱՆՈԹՆԵՐԸ»

«ԾԱՆՈԹ-ԱՆԾԱՆՈԹՆԵՐԸ»
18.11.2011 | 00:00

Օրերս Երևանի Գևորգ Չավուշի անվան թիվ 188 դպրոցում տեղի ունեցավ ուսանելի ու շատ ինքնատիպ միջոցառում` «Ծանոթ-անծանոթները» խորագրով:
Սցենարի համաձայն` աշակերտները քննարկում են դպրոցամերձ տարածքի կանաչապատման հարցը, իսկ երբ բեմ են բարձրանում կերպարանափոխված «ծառերը»` համապատասխան տերևազարդ պսակներով ու հանդերձներով` սոսի, կենի, ընկուզենի, ծիրանենի, եղրևանի, կեչի, զրույցները հասնում են մինչև Սոսյաց ու Ծննդոց անտառ: Հնչում են ավանդապատումներ, հին ու նոր իմաստություններ, պարզ ու օգտակար խորհուրդներ, որ միշտ էլ պետք են մատաղ սերնդին: Յուրաքանչյուր «ծառ» պատմում է իր մասին։ Խորհրդանշական էր նաև «Մեր մոլորակը» երգը: Բեմը զարդարված էր աշնանային անտառի գույներով, իսկ անտառային ձայները կենդանի ու խորհրդավոր էին դարձնում միջոցառումը:
Միջոցառումը եզրափակեց «սոսին»` հայկական ամենաերկարակյաց ծառը. «ՈՒրախ եմ, եթե մենք` բույսերս, ստիպեցինք բոլորին այսօր մի քիչ խորհել: Ապրել չքանդելով, այլ արարելով, հավատացեք, շատ ավելի հետաքրքիր է»: Մեր օրերում, երբ թիվ մեկ խնդիրներից է կանաչ տարածքների պահպանման հարցը, ծառերը, բնությունը, իհարկե, ասելիք ունեն:
Դպրոցի տնօրեն Վարդիթեր Խաչատրյանը պաշտոնավարում է ընդամենը մի քանի ամիս, և մեծ հայդուկի անունը կրող դպրոցն այս ընթացքում հասցրել է աչքի ընկնել հետաքրքիր ու բովանդակալից բազմաթիվ միջոցառումներով, որոնք միտում ունեն ճիշտ ուղղորդելու և դաստիարակելու մատաղ սերնդին:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2364

Մեկնաբանություններ