Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ԵՄ-ը, որպես քաղաքական կառույց, կենսունակ չէ

ԵՄ-ը, որպես քաղաքական կառույց, կենսունակ չէ
23.02.2025 | 17:53

Հին աշխարհակարգի փլուզմանը զուգընթաց՝ անիմաստ են դառնում նաև հին ինստիտուտները՝ ՄԱԿ, Եվրախորհուրդ, ԵԱՀԿ և այլն։ Հարցականի տակ են նաև վերազգային մյուս կառույցները, զորօրինակ, ԵՄ-ը, որը, որպես մաքսային համաձայնագիր, դեռ կարող է գոյատևել, սակայն, որպես քաղաքական կառույց, կենսունակ չէ, եթե ի վիճակի չէ որոշումներ ընդունելու։

Ինչպես Ազգերի լիգան դարձավ անիմաստ, նույն ճակատագրի առջև է կանգնած նաև ՄԱԿ-ը։

Իսկ ի՞նչ է լինելու. լինելու է առանցքային երկրների միջև սկզբունքների շուրջ համաձայնագիր, որից հետո մյուսները կենթարկվեն նոր իրականությանը։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 2061

Մեկնաբանություններ