-
20.01.2025|
09:28
Մարդ կա`
հարգում է կատվին ու շանը,
նրանց է տալիս ամեն լավ բանը,
երբ կողքին քաղցից շունչը փչում է
իր շնորհաշատ, լավ հարևանը...
-
19.01.2025|
19:31
Այլասերվածը դարձավ դատավոր,
դատեց շատերին ու դրվատելին,
գովեց ատելին` կյանքի վատերին,
սակայն այդպես էլ
Ճշմարտությունը նա չճանաչեց,
որ պատասխան կա
իր պիղծ դատերին`
Ու... Ձեռամբ Վերին:
-
19.01.2025|
12:29
Կարծես այս օրերի համար եմ գրել ։
-
18.01.2025|
12:35
«Վահագն Դավթյանն իր «Տերևի սոսափյունից մինչև անհունը» (1970) հոդվածում գրում է. «Լույսն առհասարակ Մեծարենցի պոեզիայի հիմնական շաղախն է»: Լույս է երգել Մեծարենցը, երբ «Արյուն է եղել աշխարհում, եղել է եղեռն ու կռիվ»: Այդ լույսերի, այդ երազի միջով ձգվում է նրա անձնական ողբերգության ցավագին թելը:
-
18.01.2025|
07:19
Ողջ աշխարհը Աստված տվեց սատանին,
իսկ աղքատին` իմաստության մատանին:
-
17.01.2025|
14:20
«Մոսկվա» կինոթատրոնում Հովհաննես Գալստյանի «Բեմ» ֆիլմի առաջնադիտումն էր։
Ֆիլմն անպայման նայեք։
-
17.01.2025|
05:37
Կույրը կույրին ասաց, ես
առաքյալ եմ սրատես,
եկ, առաջնորդ ընտրիր ինձ`
Տեր Աստծո մոտ տանեմ քեզ...
-
16.01.2025|
22:00
Համաշխարհային դասական երաժշտության ժամանակագրություն. Յովսէփ Նալպանտեանի արժեքավոր ներդրումը մշակութային ժառանգության ուսումնասիրման գործում
-
16.01.2025|
13:47
Դժգոհին` ընտի՜ր ծիրան,
ծըռմըռեց քիթ ու բերան:
-
14.01.2025|
17:19
Իմ հայրենիք, ցուրտ է,
վրադ մի բան գցիր,
դեռ փչում է սուտը,
վրադ սիրտս գցիր։