-
27.10.2013|
13:00
Հայաստանը պարտավորվել է ձեռնպահ մնալ Մաքսային միության շահերին հակասող որևէ հայտարարությունից և գործողությունից: Այս մասին ասվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Հայաստանի միջև հարաբերությունների խորացման մասին Մինսկում ստորագրված հուշագրում:
-
25.10.2013|
15:46
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 12:00-17:00, «Գեղագիտության ազգային կենտրոն» մանկական ստեղծագործության թանգարանում (մանկական պատկերասրահ, հասցե՝ Աբովյան 13) տեղի կունենա «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման 3-րդ առաջնության խաղերի ցուցահանդեսը, որին կհաջորդի մրցանակաբաշխությունը:
-
25.10.2013|
15:25
Թողեք, թողեք «տառապեն» էդ պատգամավորները` աշխատավարձերի բարձրացման «մոմենտով»: Թող բարձրանա դրանց աշխատավարձը, թո´ղ: Նրանց աշխատավարձը դառնում է (բռնվեք)...666 հազար դրամ` 300 հազարից:
-
25.10.2013|
13:21
Ռուսաստանը չի խանգարի ՈՒկրաինային ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, սակայն դրանից հետո Ուկրաինան չի կարող մտնել Մաքսային միություն: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մինսկում ԵվրԱզԵս-ի գագաթնաժողովի ավարտին: «Մենք ընդհանրապես ոչ դեմ ենք, ոչ կողմ ՈՒկրաինայի` ԵՄ-ի հետ ասոցացմանը, դա մեր գործը չէ»,-ասել է Պուտինը:
-
24.10.2013|
13:48
Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկ, «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Գենադի Օնիշչենկոն ազատվել է աշխատանքից և նշանակվել է ՌԴ վարչապետի օգնական: Ազատվելու պատճառ պաշտոնական աղբյուրները նշել են աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտը:
-
24.10.2013|
12:42
ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հայաստանի` 2013 –ի տնտեսական աճին: «Աճի տեմպը շարունակում է անկում ապրել` 3.2 տոկոս: Օգոստոսին 3.8 էր, իսկ տարեսկզբին` 9 տոկոս: Հայաստանը գահավիժում է»,- գրել է նախկին վարչապետը: Վերջինիս գնահատմամբ, վերջին վեց տարիների ընթացքում մեր երկրի «տնտեսական աճի տեմպը 3 անգամ զիջել է համաշխարհային միջինին, իսկ մենք մեր զարգացման մակարդակով համաշխարհային միջինից երեք անգամ ցածր ենք»:
-
23.10.2013|
18:10
«Եթե նայում ենք գնումների պաշտոնական տեղեկատվությունը, ապա մրցույթներում հիմնականում հաղթում են իմ մերձավորներն ու ընկերները, որովհետև ես ի պաշտոնե տասնյակ մարդկանց հետ եմ շփվում»,- վարչապետ տիգրան Սարգսյանն այսպես պատասխանեց Լևոն Զուրաբյանի այն հարցին, թե գյուղացիներին մատչելի դիզվառելիք հատկացնելու ծրագրով «Ֆլեշ» ընկերությանը տրվում է արտոնություն, և ինչո՞ւ է մշտապես Սերժ Սարգսյանի ու Տիգրան Սարգսյանի մտերիմ Բարսեղ Բեգլարյանի «Ֆլեշ» ընկերությունն իրականացնում վառելիքի մատակարարման ծրագիրը:
-
23.10.2013|
13:18
Հունվարի 1-ից ո՞ւմ աշխատավարձն է բարձրանալու. անկախ պատգամավոր էդմոն Մարուքյանն այս հարցն ուղղեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանին, ով ներկայացնում էր «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի նախագիծը: «Այս օրենքի գործողությունները սկսվում են հուլիսի 1-ից, մինչ այդ՝ հունվարի 1-ից բյուջեով տեղի է ունենալու ուժային կառույցի աշխատողների աշխատավարձի բարձրացում 10 տոկոսով»,-տեղեկացրեց Գաբրիելյանը:
-
21.10.2013|
11:44
Այսօրվանից «Roshen» միջազգային ընկերության ուկրաինական ձեռնարկություններում ստուգումներ կսկսեն «Ռոսպոտրեբնադզորի» մասնագետները: Ստուգումը կտևի երկու շաբաթ, որից հետո, կախված արդյունքներից, ուկրաինական քաղցրավենիքը կվերադառնա ռուսական շուկա: ՈՒկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հիշեցրել է ՈՒկրաինայի պահանջը. ստուգման արդյունքները պետք է լինեն թափանցիկ և օբյեկտիվ:
-
20.10.2013|
13:32
Գյուղնախարար Սերգո Կարապետյանն ուղերձ է հղել Գյուղատնտեսի օրվա առթիվ՝ շնորհավորելով ոլորտի հետ առնչվող բոլոր մասնագետներին։ Ուղերձում, մասնավորապես, ասվում է.