ՔՊ-ն հայտարարել է, որ չի մասնակցելու այսօր տեղի ունենալիք օրենքի ուժով գումարված ԱԺ նիստին։
Սա, ըստ էության, ընդդիմադիր-իշխանական ֆրակցիաների ամենավերջին հնարավորությունն էր ինչ-որ հարցում առնվազն քննարկում ունենալ, քվեարկության մասին դեռ չենք խոսում...
Մեր թունդ «արևմտամետ» տղաները գնում հասնում են Շվեյցարիա ու… Մի շարք արաբական, լատինամերիկյան, աֆրիկյան և ասիական երկրների հետ միասին հրաժարվում են ստորագրել այն փաստաթղթի տակ, որի համար գնացել հասել էին Եվրոպայի սիրտ:
Նիկոլն իր այս սպասարկուին կա՛մ «на коротком поводке» է ուզում պահել, որ հանկարծ չհամարձակվի էլ հարցազրույցներ տալ ու ինչ-ինչ խոստումներ տալ Նիկոլի դեմ ստորագրահավաքի պահով, կա՛մ փորձում են այս մեթոդներով մարդկանց համոզել, որ այս արարածն ընդդիմադիր է և իշխանությունների կողմից ենթարկվում է «հալածանքների»:
Քաղաքականությունը, դա նշանակում է ձևացնել, թե չգիտես այն, ինչ գիտեն բոլորը, և գիտես այն, ինչ չգիտի ոչ ոք։
Ձևացնել, թե չես լսել այն, ինչ լսել են բոլորը...
Անգամ վախենում եմ պատկերացնել, թե Փաշինյան-Ալիև ծրագրի իրագործմամբ ինչ կկատարվի Հայաստանի հետ։
Մեզ ծանր, չափազանց ծանր օրեր են սպասվում։ Սարսափով պետք է ասեմ, որ անգամ 44-օրյա պատերազմը ավելի տանելի է թվալու, քան այն, ինչ մեզ սպասվում է Փաշինյան-Ալիև ծրագրի իրագործման պարագայում...
ՔՊ-ի մտքի թուրքականացումն աստիճանաբար ավելի ու ավելի ակնհայտ է դրսևորվում։ Փաշինյանն Արցախի հայաթափումն ու հայոց մեծագույն ռազմավարական կորուստները տարածքային, ռազմական, մշակութային, տնտեսական բնագավառներում, փորձում է ներկայացնել որպես մեծ հաղթանակի համար նախադրյալների ստեղծում...
Մեր ներկա վիճակն ու անկախություն կոչեցյալ ժամանակահատվածում մեր քաղաքականությունը կարող է կարճ ձևով բնութագրվել որպես ամնեղսունակ ու շուստրի քայլերով, երբեմն էլ վազքով դեպի հերթական փոսը գնալու ընթացք։
Նման իրավիճակում մեր գիտակցությանը չի հասնում այն բանը, որ մեր ընթացքը ուրիշների գոյապայքարի հետևանք է՝ հիմնականում անկախ մեզնից...