ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 
  • Ֆրանսիացի լրագրողները խնդրում են Դեպարդիեին բարեխոսել Պուտինի առաջ` իրենց ռուս գործընկերների համար

    Ֆրանսիացի լրագրողները խնդրում են Դեպարդիեին բարեխոսել Պուտինի առաջ` իրենց ռուս գործընկերների համար

    08.01.2013| 22:58
    Երեկ ֆրանսիացի լրագողները «Ժուռնալիստների միության» անունից նամակ են հղել դերասան Ժիրայր Դեպարդիեին` խնդրանքով, բարեխոսել իր «ընկերոջ» կամ «բարեկամ» Վ.Պուտինի առաջ` իրենց ռուս լրագրող-գործընկերների ճակատագրի համար, որոնք «անհայտ և մութ» ճանապարհներով կամ սպանվել են, կամ այժմ գտնվում են բանտում:
  • Արամ Հարությունյանը ևս վճարեց ընտրագրավը

    Արամ Հարությունյանը ևս վճարեց ընտրագրավը

    08.01.2013| 22:56
    ՀՀ նախագահի ընտրություններին որպես թեկնածու կմասնակցի Ազգային համաձայնություն կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը՝ հունվարի ութին նա ԿԸՀ է ներկայացրել ութ միլիոն դրամ ընտրագրավը մուծելու կտրոնը:
  • 17 միլիարդ Երկիր մոլորակ

    17 միլիարդ Երկիր մոլորակ

    08.01.2013| 22:54
    Տիեզերքում հայտնաբերվել է Երկրին նման 17 միլիարդ մոլորակ` հայտնում է BBC-ն: Մեծամասնությունը կյանքի համար հարմար չէ` չկա ջուր և շատ բարձր է ջերմաստիճանը:
  • Ի գիտություն քաղաքապետի՝ Հայաստան է գալու նոր իսպանացի

    Ի գիտություն քաղաքապետի՝ Հայաստան է գալու նոր իսպանացի

    08.01.2013| 22:52
    Խուլիո Իգլեսիասը մարտի 18-ին համերգ կտա Երևանում, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Տեղեկությունը հայտնվել է երգչի պաշտոնական կայքում` առանց մանրամասների:
  • Պետությունը ստեղծվում է որոշակի սահմաններով

    Պետությունը ստեղծվում է որոշակի սահմաններով

    08.01.2013| 22:50
    Պաղեստինի ազգային վարչակազմը չի կարող ճանաչվել որպես Պաղեստին պետություն` ասել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը:
  • Հունվարի 27-ին կգումարվեն հանձնաժողովների առաջին նիստերը

    Հունվարի 27-ին կգումարվեն հանձնաժողովների առաջին նիստերը

    08.01.2013| 22:48
    Փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների կազմակերպման համար հանրապետության 41 տնտրատարածքներում արդեն ձևավորվել են 1988 ընտրատեղամասեր:
  • ՀՅԴ-ն կուսումնասիրի ծրագրերը

    ՀՅԴ-ն կուսումնասիրի ծրագրերը

    08.01.2013| 22:44
    Նախագահական ընտրություններում ում սատարելու հարցը ՀՅԴ-ն կլուծի թեկնածուների ծրագրերն ու տեսակետները ուսումնասիրելուց հետո` ասել է ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արդեն Համբարձումյանը:
  • Իրակլի Օկրուաշվիլի փողեր չի լվացել

    Իրակլի Օկրուաշվիլի փողեր չի լվացել

    08.01.2013| 22:41
    Վրաստանի գլխավոր դատախազությունը կասեցրել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլիի նկատմամբ հարուցված քրեկան գործերից մեկը` նրան այլևս չեն մեղադրում փողերի լվացման մեջ, շարունակում են մեղադրել անօրինական զինված խմբավորումների ստեղծման, ծառայողական անփութության և պետական հեղաշրջման փորձի մեջ:
  • Հոկտեմբերին Վրաստանում նախագահական ընտրություններ են

    Հոկտեմբերին Վրաստանում նախագահական ընտրություններ են

    08.01.2013| 22:39
    2013-ի հոկտեմբերին Վրաստանում նախագահական ընտրություններ են լինելու: Միխայիլ Սահակաշվիլին այլևս չի առաջադրելու իր թեկնածությունը, որովհետև Սահմանադրության համաձայն նախագահը կարող է ընտրվել երկու անգամ հնգամյա ժամկետով: Նախագահի պաշտոնում չընտրվելու իր մտադրության մասին արդեն հայտարարել է վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:
  • «Ես եմ ապահովել ընտրագրավը, ոչ թե իշխանությունները»

    «Ես եմ ապահովել ընտրագրավը, ոչ թե իշխանությունները»

    08.01.2013| 16:58
    Պատասխանելով հարցին, թե` արդյո՞ք իշխանություններն են աջակցել Րաֆֆի Հովհաննիսյանին ընտրագրավը վճարելու հարցում, վերջինս ասաց, «Սուտ են այդ խոսակցությունները, ես եմ ապահովել ընտրագրավը: Հայաստանի քաղաքացիներից կհավաքագրվի 100 մլն դրամը , որով և քարոզարշավ կիրականացվի: Օրենքի պահանջը` չծախսել 100 միլիոնից ավել դրամ, պահպանելու ենք»: