30.12.2012|
13:54
BVA-ի հարցումների արդյունքներով ֆրանսիացիները Նիկոլա Սարկոզիին համարում են ավելի արդյունավետ նախագահ Ֆրանսուա Օլանդից: Հարցման արդյունքները հրապարակել է «Le Figaro»-ն: «Ո՞վ է ավելի արդյունավետ քաղաքականություն վարում` Նիկոլա Սարկոզին, թե Ֆրանսուա Օլանդը» հարցին 40 տոկոսը նախապատվությունը տվել են Սարկոզիին, 22 տոկոսը` Օլանդին: