ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդիպել է նախագահական ընտրություններում իր մրցակից, հանրապետական Միթ Ռոմնիի հետ։ Օբաման Ռոմնիին հրավիրել է Սպիտակ տուն՝ փակ ճաշի։ Այդպիսով նա կատարում է իր՝ հանրապետականների հետ համագործակցելու մասին նախընտրական խոստումը։
Ամերիկյան Սենատը պատրաստվում է քննարկել Իրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը, որի նպատակն է ստիպել Թեհրանին հրաժարվել միջուկային ծրագրից, որը, ըստ Արևմուտքի, ռազմական բնույթ ունի։ Նոր պատժամիջոցներն առնչվելու են Իրանի էներգետիկ և ծովային տրանսպորտի ոլորտներին։
Սիրիայում հակամարտության մեկնարկից ի վեր տեղի են ունենում կապի միջոցների անմենամասշտաբային անջատումները։ Երկրում անջատված է ինտերնետը, Դամասկոսի կենտրոնական որոշ շրջաններում չի աշխատում բջջային հեռախոսակապը։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, չնայած ԱՄՆ-ի և Իսրայելի հակազդեցությանը, ճնշող մեծամասնությամբ ընդունել է Պաղեստինի ինքնավարությանը պետություն-դիտորդի կարգավիճակ շնորհելու որոշումը։ Ավելի վաղ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը Գլխավոր ասամբլեայում հայտարարել էր, որ պաղեստինցիների կարգավիճակի մասին քվեարկությունը կդառնա երկու պետությունների ստեղծման վերջին հնարավորությունը։
Երևանում մեկնարկած բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության առաջին օրը հաղթական ավարտ ունեցավ մեր ընտրանու համար: Երեկոյան հատվածում ռինգ ելան 49 կիլոգրամ քաշային Հայրիկ Նազարյանն ու 64 կգ քաշային Գոռ Երիցյանը:
ՀՀԿ-ի հետ էլ խոսել չի լինի, չնայած վերջին շրջանում շատախոս էլ չեն: Ճիշտ է, նախկին գրասենյակը մի քիչ նեղ էր նրանց համար, բայց դե, էս մեկն էլ մի քանի «ռազմեր» մեծ է աչքներիս: ՈՒ շատ ճոխ:
Մեր ներկա վիճակն ու անկախություն կոչեցյալ ժամանակահատվածում մեր քաղաքականությունը կարող է կարճ ձևով բնութագրվել որպես ամնեղսունակ ու շուստրի քայլերով, երբեմն էլ վազքով դեպի հերթական փոսը գնալու ընթացք։
Նման իրավիճակում մեր գիտակցությանը չի հասնում այն բանը, որ մեր ընթացքը ուրիշների գոյապայքարի հետևանք է՝ հիմնականում անկախ մեզնից...