-
15.07.2012|
11:38
Ավելի քան 10 մարդ է զոհվել այս գիշեր հնդկական Ջամու հյուսիսային նահանգում, որտեղ ուխտավորներով լի ավտոբուսն ընկել է կիրճը։ Ավելի քան 20 մարդ ստացել է վնասվածքներ։
-
13.07.2012|
20:16
Խորհրդարանական պատերը բացահայտորեն բարերար ներգործություն ունեն ՀԱԿ համակարգող, այժմ նաև խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի վրա. օրավուր նա դառնում է եթե ոչ իրատես, համենայն դեպս պայծառատես:
-
13.07.2012|
20:11
Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանակցություններում փոփոխություններ Հայաստանն ակնկալում է այն ժամանակ, երբ Ադրբեջանն ավելի կառուցողական դիրքորոշում ունենա` «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը:
-
13.07.2012|
19:52
Օգոստոսին Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում կանցկացվի քանդակագործության սիմպոզիում, որի հեղինակն ու նախաձեռնող խմբի ղեկավարը ՀՀ նկարիչների միության անդամ, քանդակագործ Արամայիս Խլղաթյանն է:
-
13.07.2012|
03:49
...թե ԲՀԿ առաջնորդը «քցել» է նաև իր թիմի անդամ, հայտնի շինարար Վազգեն Պողոսյանին, որը ԲՀԿ համամասնական ցուցակի 34-րդ համարն էր զբաղեցնում:
-
13.07.2012|
03:40
«Ոստիկանությունը դեռևս ուսումնասիրում է գործը»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, երբ նրանից փորձեցինք ճշտել, թե ինչ փուլում է հուլիսի 5-ին «Հարսնաքարում» մոմավառության ժամանակ ոստիկանության և հասարակության միջև բախման միջադեպի քննությունը։
-
13.07.2012|
03:37
Անցած շաբաթ ոչ միայն քաղաքական, այլև գողական աշխարհում շրջանառվող թեժ թեմաներից մեկն էլ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի զարմիկի` Արման Բադալյանի ձերբակալությունն էր։ Ըստ լրատվամիջոցների, նրա անունը շրջանառվում է հունիսի 22-ին «Բիճ» մականունով հայտնի Սուրեն Զորոյանի սպանության գործով։
-
12.07.2012|
19:15
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «Սարդարապատի» հուշահամալիրում հուլիսի 11-ին անցկացվեց «Տոլմայի հայկական», արդեն ավանդական դարձած, երկրորդ փառատոնը:
-
12.07.2012|
15:46
Հուլիսի 12-ին կառավարության նիստն ընդամենը 25 րոպե տևեց։ Նիստը վարում էր փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը։ Քննարկվող մի շարք հարցերից, թերևս, ընտանեկան օրենսգրքում կատարված փոփոխությունն առաջացրեց նիստին հետևող լրագրողների տարակարծությունը։
-
11.07.2012|
13:56
Մարտունիում վերականգնվում է վաղ միջնադարում կառուցված Սուրբ Ստեփանոս եկեղեցին: Վերականգնման նախագծանախահաշվային գումարը ( 21 միլիոն դրամ) նվիրաբերել է քաղաքի բնակիչ Իշխան Բարսեղյանը: Ներդրում կկատարի նաև Մարտունու քաղաքապետարանը: