Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 
  • Փակ շուկան քանդում են. Ստեփան Սաֆարյանի կոչ-հայտարարությունը

    Փակ շուկան քանդում են. Ստեփան Սաֆարյանի կոչ-հայտարարությունը

    28.05.2012| 01:42
    Երևանի կենտրոնում գտնվող և պատմամշակութային հուշարձանների ցանկում ընդգրկված փակ շուկան քանդում են: Քանդելու համար «հարմար» ժամանակ են ընտրել՝ կիրակի և տոն օրերը: Նշենք, որ շուկան պատկանում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին:
  • Սողանք` Նոր Արեշում

    Սողանք` Նոր Արեշում

    28.05.2012| 00:47
    Մայիսի 25-ին` ժամը 11.20-ին, Երևանի Նոր Արեշի թիվ 33 փողոցի 24-րդ տան հարակից տարածքում տեղի է ունեցել սողանք: Ահազանգից անմիջապես հետո դեպքի վայր է մեկնել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
  • Բակո Սահակյանը մասնակցել է Գիշի գյուղի նոր դպրոցի  բացման  արարողությանը

    Բակո Սահակյանը մասնակցել է Գիշի գյուղի նոր դպրոցի բացման արարողությանը

    28.05.2012| 00:44
    ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մայիսի 25-ին այցելել է Մարտունու շրջանի Գիշի գյուղ և մասնակցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ու ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ կառուցված նոր դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը:
  • Ռուսաստանում  երաշտի վտանգ կա

    Ռուսաստանում երաշտի վտանգ կա

    28.05.2012| 00:41
    Ռուսաստանի հարավային և կենտրոնական շրջաններում երաշտի սպառնալիք է ստեղծվել, ինչի հետևանքով միջազգային շուկայում նկատվել է ցորենի գնի կտրուկ աճ:
  • Երկրաշարժ՝ Արգենտինայի հյուսիսում

    Երկրաշարժ՝ Արգենտինայի հյուսիսում

    28.05.2012| 00:12
    Այսօր 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Արգենտինայի հյուսիսում։ Այս մասին հաղորդում է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը։ Երկրաշարժը ցնցել է տեղի ժամանակով 02.07-ին։ Էպիկենտրոնը գտնվում է Սանտյագո-դել-Էստերո քաղաքից 116 կմ հարավ-արևելք։
  • Հռոմի պապի օգնականի ձերբակալությունը պաշտոնապես հաստատվել է

    Հռոմի պապի օգնականի ձերբակալությունը պաշտոնապես հաստատվել է

    26.05.2012| 07:47
    Վատիկանի ներկայացուցիչ Ֆեդերիկո Լոմբարդին պաշտոնապես հաստատել է, որ Վատիկանի ոստիկանությունը ձերբակալել է Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի օգնական և անձնական սպասավոր Պաոլո Գաբրիելեին, որին կասկածում են գաղտնի փաստաթղթերի գողության մեջ։
  • Շրջանավարտի հայրը կրակել է օդ

    Շրջանավարտի հայրը կրակել է օդ

    26.05.2012| 07:19
    «Վերջին զանգի» հանդիսությունների անվտանգության ապահովմանն ուղղված հատուկ միջոցառումների արդյունքում ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից մայիսի 25-ին տուգանային հրապարակներ է տարվել 62 ավտոմեքենա:
  • Գեղարվեստի կոմբինատի կերպարվեստագետները կաշխատեն նոր արվեստանոցներում

    Գեղարվեստի կոմբինատի կերպարվեստագետները կաշխատեն նոր արվեստանոցներում

    26.05.2012| 00:53
    Հայաստանի նկարիչների միության գեղարվեստի կոմբինատը 20-ամյա “գործադուլից” հետո առաջին գործն էնախաձեռնել: Քանդակագործ Գարեգին Դավթյանը մարմարից քանդակ է կերտում: Կոմբինատի տնօրեն Մարտուն Հարությունյանի ղեկավարությամբ, ով 2011 վերջերից է ստանձնել տնօրենի պարտականությունները, նախ 19 հազար քմ տարածքում տարիներ շարունակ կուտակված աղբն է մաքրվել:
  • Տավուշում սողանքը փակել է գետի հունն ու  վնասել էլեկտրասյունը

    Տավուշում սողանքը փակել է գետի հունն ու վնասել էլեկտրասյունը

    26.05.2012| 00:28
    «Դիլիջան ազգային պարկին» հարող «Կանազի ձոր» տարածքում մայիսի 24-ին առաջացել է 250 մ լայնությամբ, 30 մ խորությամբ սողանք: Իջնելով 600 մ ներքև՝ այն փակել է Հովաջուր գետի Շամլուղ վտակի հունն ու առաջացրել 70 մ լայնությամբ և 300 մ երկարությամբ լճակ:
  • Զոլաքարում հայտնաբերվել է հնավայր

    Զոլաքարում հայտնաբերվել է հնավայր

    26.05.2012| 00:25
    Գեղարքունիքի մարզի Զոլաքարի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ Օնիկ Հովսեփյանը սեփական հողամասում մայիսի 24-ին պատահաբար հայտնաբերել է հնավայր, որտեղ գտնվել են խեցեղեն իրեր, քարե անհայտ գործիք, ձեթի երկաթյա ճրագաման, կավե ճրագակալ, կավե կափարիչով ծածկված երկու թոնիր, ինչպես նաև մարդու և կենդանու ոսկորներ: