Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 
  • Եվս մեկ երկրաշարժ Իտալիայում

    Եվս մեկ երկրաշարժ Իտալիայում

    20.05.2012| 08:17
    Երևանի ժամանակով ժամը 17.18-ին Իտալիայի հյուսիսում գրանցվել է 5,1 մագնիտուդ ուժգնությամբ ևս մեկ երկրաշարժ։ Ավերվել են մի քանի շինություններ։ Նշենք, որ մայիսի 20-ի գիշերը Բոլոնիա քաղաքից 35 կմ դեպի հյուսիս տեղի է ունեցել 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։
  • Երկրաշարժ Իտալիայում. 6 զոհ, հարյուրավոր տուժածներ

    Երկրաշարժ Իտալիայում. 6 զոհ, հարյուրավոր տուժածներ

    20.05.2012| 08:15
    Մայիսի 20-ի գիշերն Իտալիայի Բոլոնիա քաղաքից 35 կմ դեպի հյուսիս տեղի է ունեցել 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Ցնցումները տեղի են ունեցել 10,1 կմ խորության վրա: Վեց մարդ մահացել է, կան հարյուրավոր տուժածներ։ Սեյսմիկ ծառայությունը հայտնում է ավելի թույլ հետցնցումների մասին։
  • Սերժ Սարգսյանը տաբու է ջարդում

    Սերժ Սարգսյանը տաբու է ջարդում

    18.05.2012| 11:07
    Շատերիս էր հետաքրքրում` հանդիպելո՞ւ են Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը Մոսկվայում: Ինքներս մեզ ժպտացինք` հը՛ը: Պուտինն իրեն չդավաճանեց: Աշխարհի բաց աչքի առաջ Սերժ Սարգսյանն էլի մի քիչ ինքնուրույն խաղացող դարձավ: Մեր աչքին էլ («վատ չի՜»): Որովհետև. ա) եթե անգամ Սերժ Սարգսյանն «իր շահերին հետամուտ» է խաղում աշխարհի հետ, իր շահը համընկնում է Հայաստանի շահին: Ընդ որում, առաջին անգամ ունենք խաղացող, որը, Ռուսաստանից բացի, կարողանում է լրջորեն խաղալ միջազգային հանրության հետ, և խաղն ստացվում է («վա՜տ չի»):
  • Ասում են...

    Ասում են...

    18.05.2012| 06:27
    ...թե մի քանի օր առաջ ՀՀԿ-ում հերթական «մանդատահրաժարումն» է տեղի ունեցել: ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված մինչև 150-րդ հորիզոնականը զբաղեցնող անձինք մանդատից հրաժարվելու թղթի տակ են ստորագրել, որը, ինչքան էլ պարադոքսալ թվա, վավերացվել է նաև նոտարի կողմից:
  • «Աստծուն մոռացել եք, հերոս եք ուզում ծնել»

    «Աստծուն մոռացել եք, հերոս եք ուզում ծնել»

    18.05.2012| 06:22
    Օրերս ԵՊԲՀ-ում տեղի ունեցավ ռեժիսոր, դրամատուրգ ԳԱՐԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ (ԳԱՐՍՈՒ) «Լաո…» տրագիկոմեդիա-կինոներկայացումը` նվիրված Մեծ եղեռնի ու Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին:
  • Թանգարանների միջազգային օրվա առիթով

    Թանգարանների միջազգային օրվա առիթով

    18.05.2012| 05:40
    Թանգարանների միջազգային օրվա շեմին «Հայաստան» համահայկական հիմնադրամը (գործադիր տնօրեն` Արա Վարդանյան) և հիմնադրամի ամերիկյան մասնաճյուղը (տնօրեն` Իրինա Լազարյան) տասը թանգարանի նվիրաբերել են համակարգչային տեխնիկա: Ակցիան սկսվել է անցյալ տարի և միտում ունի դառնալու շարունակական:
  • Գյումրիում կկառուցվի նոր ճանապարհ

    Գյումրիում կկառուցվի նոր ճանապարհ

    18.05.2012| 05:38
    ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով Գյումրիում առաջիկայում կառուցվելիք նոր ճանապարհը «Մուշ-2» նորակառույց թաղամասը կկապի քաղաքի կենտրոնական մասին հարող Բուլվարային փողոցին:
  • Բաղրամյանի տարածաշրջանում կիրականացվի միկրոձեռնարկությունների գործունեության աջակցմանը նպատակաուղղված ծրագիր

    Բաղրամյանի տարածաշրջանում կիրականացվի միկրոձեռնարկությունների գործունեության աջակցմանը նպատակաուղղված ծրագիր

    18.05.2012| 05:35
    ՄԱԿ-ի միջազգային զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակն ու «Ֆրութֆուլ Արմենիա» ընկերությունը Արմավիրի մարզի Բաղրամյան, Արևադաշտ, Արտամետ և Մյասնիկյան (Բաղրամյանի տարածաշրջան) համայնքներում կիրականացնեն համատեղ աջակցության ծրագիր։ Այն նպատակաուղղված է գյուղատնտեսական և միկրոձեռնարկությունների գործունեության աջակցմանը, բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, տնտեսության աճին և գյուղական համայնքներում որակյալ հանրային ծառայությունների մատուցմանը։
  • Ճամփաբաժան

    Ճամփաբաժան

    18.05.2012| 05:33
    Մեր տեղեկություններով, առաջիկայում նախատեսվում է ՀԱԿ-ի մաս կազմող կուսակցությունների խորհրդի նիստը, որը վարելու է Լևոն Տեր-Պետրոսյանը: Քննարկվելու են հետընտրական զարգացումները: Եվ ամենակարևորը. նիստի նպատակն է ՀԱԿ-ը լքել ցանկացողների հոսքը դադարեցնելը: ՀԱԿ-ի առաջնորդը ցանկանում է լսել առկա իրավիճակի շուրջ տարբեր քաղաքական ուժերի գնահատականները, սակայն, ինչպես մեր աղբյուրն է փոխանցում, ի վերջո, բոլոր որոշումները կայացնելու է Տեր-Պետրոսյանը:
  • Տղա ես` դիմացիր

    Տղա ես` դիմացիր

    18.05.2012| 05:30
    Իրեն լիովին «պոլիտիկային» տված Սամվել Ալեքսանյանը նոր խորհրդարանում նոր իմիջով է ներկայանալու: Օլիգարխի, չէ, կներեք, ԱԺ պատգամավորի երեկվա նամակ-հրավերը Նիկոլին ոչ թե թամադայի փնտրտուք է, այլ քաղաքագիտության մեջ «խորացած», «մրցակցային ընտրությունների» բովով անցած, ընդդիմադիրների հետ «պառլամենտական գործընկեր» դարձած «ազգընտիրի» յուրահատուկ հրավեր: