-
13.12.2024|
15:09
Սպանդանոցային մորթի վերաբերյալ օրենք ես ընդունում, դրա իրականացման համար փողեր ես դուրս գրում պետբյուջեից, ոչինչ կամ գրեթե ոչինչ չես անում դա ապահովելու համար, ամբողջ տարին չես հետևում ընդունածդ օրենքի կատարմանը՝ ծախսածդ փողերի արդյունավետության համար ու մեկ էլ հո՛պ, գալիս ու բռնագրավում ես «վտանգավոր» միսը:
-
13.12.2024|
14:02
Սիրիա:
Պայմանավորված իշխանափոխություն:
Ասում եք ՝ Թուրքիան կազմակերպեց:
Եթե Թուրքիան է, ինչու՞ իշխանության չբերեց իր մոտ` Ստամբուլում , արդեն քանի տարի գտնվող Սիրիայի վտարանդի կառավարությանը:
-
13.12.2024|
13:30
Դու ինքդ ի լուր աշխարհի գրեցի՛ր «ԳՆԴԱԿԱՀԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏ» արտահայտությունը... դու՛ ասացիր:
-
13.12.2024|
11:02
Մեր ամենամեծ քաղաքակրթական սխալը ռուսների ազդեցության ոլորտից դուրս գալն է։
Երկար դարեր քաղաքական ինքնուրույնություն չունենալով և, հետևաբար, բարձր քաղաքականության ոլորտում մեր գիտելիքներն ու հմտությունները կորցնելով, մենք, ռուսների կողմից մասամբ գրավվելուց հետո, ընկանք հակառակ ծայրահեղության մեջ։
-
13.12.2024|
10:33
Մենք ուզում ենք մեծացնել կայացած ու հարուստ երեխաներ, ոչինչ, որ այդ երեխաները անհայրենիք մնան...
-
13.12.2024|
09:25
- Ես իմ գործն արել եմ՝ ամեն ինչ տեղը տեղին՝ ամեն առավոտ քեզ արշալույս եմ նվիրել, ցերեկը՝ արև, գիշերը՝ լուսին ու աստղեր, գարուն եմ բերել, ձնծաղիկ, մանուշակ, ծաղկած բալենի․․․
-
13.12.2024|
08:17
Պարոնայք Փաշինյաններ,
սոսկալի լավ առիթ ու հնարավորություն ընձեռեցիք Ձեր վեցամյա գործունեությանը մանրամասնորեն ու հանգամանալի անդրադառնալու համար: Ես, հոգու խորքում մարդասեր ու բարի ՀՀ քաղաքացիս, իմ համեստ ներդրումն եմ ցանկանում բերել մեր երկրում հենց ձեր ու ձեզ սատարողների գործունեության հետևանքով ստեղծված իրավիճակը պատմության համար արձանագրելու և ապագա պատմաբաններին փոխանցելու համար: Դա կարևոր առաքելություն է, որի իմաստն ու նշանակությունը չեք հասկանա, ինչպես և չեն հասկանա ձեր շրջապատում գտնվող պատմաբան-կեղծարարներն ու սպասարկու մտավորականները:
-
12.12.2024|
21:02
Բավական է գրեք` «զոմբիներ, լսեք», «զոմբիներ, հասկացեք», «զոմբիներ, խելքի եկեք» ու նման տխմարություններ։
-
12.12.2024|
16:37
Հիմա եթե բոլոր քպ-ականներին հեռացնեն, տեղները նոր քպ-ականներ բերեն, շա՞տ բան է փոխվելու: Չեմ կարծում: Ովքե՞ր են քպ-ականները, իրենցից ի՞նչ են ներկայացնում: Ի՞նչ հեղինակություն ունեն նույնիսկ իրենց քպ-ամոլ հասարակության շրջանում, եթե չլինի մուտանտը:
-
12.12.2024|
14:30
Շատերը կասեն, թե պարզապես այլալեզու տարբերակն է՝ փոխառության տեսքով: