Մոսկվան հետևում է Սամվել Կարապետյանի գործին և պատրաստ է գործարարին ցանկացած օգնություն ցուցաբերել՝ որպես Ռուսաստանի քաղաքացի՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչ կապված է Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Ակնկալում ենք, որ Սամվել Կարապետյանի բոլոր օրինական իրավունքները կպահպանվեն»,- շեշտել է Պեսկովը։               
 
  • Աղոթարան

    Աղոթարան

    11.01.2024| 00:01
    Տեր Աստված, խնդրում ենք, տուր հայոց ազգիս Քո աստվածային խաղաղությունը, առաքիր Սբ Հոգին, որպեսզի ողջ ժողովրդիս սրտի մեջ հեղի սիրո և միաբանության շնորհը։
  • Աղոթարան

    Աղոթարան

    10.01.2024| 00:01
    Բարերար եւ բազումողո՛րմ Աստված, Քո անմոռաց գիտությամբ եւ անբավելի մարդասիրությամբ հիշի՛ր Քեզ բոլոր հավատացողներին եւ ողորմի՛ր ամենքին:
  • Սուրբ Ներսես Լամբրոնացու վարքը

    Սուրբ Ներսես Լամբրոնացու վարքը

    09.01.2024| 21:36
    Սքանչելի այր և որպես 2-րդ Պողոս, սուրբ Ներսես Լամբրոնացին, բնիկ Հայկազյան ցեղից էր և սերում էր Արշակունյաց տոհմից: Հեթումյան Օշին իշխանի որդին էր: Հայրը Կիլիկիայի մեջ գտնվող Լամբրոն դղյակի տերն էր, մոր անունը Շահանդուխտ էր: Ներսեսի իսկական անունը Սմբատ էր, նա ուներ 4 եղբայր և 3 քույր:
  • Եկել է չարին հաղթելու ժամանակը… մեր վերածնվող ոգով ու հավատքով

    Եկել է չարին հաղթելու ժամանակը… մեր վերածնվող ոգով ու հավատքով

    09.01.2024| 16:40
    Եթե համարենք, որ 2012 թվականին սկսվեցին տաճարի վերանորոգման համար ուսումնասիրությունները, ապա 2018 թվականին փլուզման վտանգի պատճառով և վերանորոգման աշխատանքները շարունակելու համար այն փակվեց այցելուների համար ամբողջությամբ, ապա մենք արդեն 11 տարի է սպասում ենք Հայ Առաքելական Եկեղեցու գլխավոր սրբատեղիի վերաբացմանը։
  • Քրիստոսի՝ մեր Աստծո, Ծննդյան և Հայտնության երրորդ օրվա խորհուրդը

    Քրիստոսի՝ մեր Աստծո, Ծննդյան և Հայտնության երրորդ օրվա խորհուրդը

    09.01.2024| 12:15
    Ինչպես որ երկրորդ օրն Աստված գցեց երկնքի հաստատության հիմքերն ու բաժանեց վերին ջրերը ստորին ջրերից և այդպիսով երևաց ցամաքը, այդպես էլ երրորդ օրը` Իր Խոսքով զարդարեց երկրի երեսը բույսերով ու տնկիներով և պես-պես ծաղկազարդ գույներով, փթթազարդ երանգներով, անուշահոտ ու գեղեցկատեսիլ բուրաստաններով։
  • Աղոթարան

    Աղոթարան

    09.01.2024| 00:01
    Ո՜վ գթած Հայր, բարեխնամ արարիչ բոլոր արարածների, ընդունի՛ր քեզ ծառայողներիս այս պաղատանքը երեկոյան այս ժամին, Դու, որ առատորեն Քո բարի պարգեւներն ես տալիս բոլորին:
  • Դժվարությունները քրիստոնյաների կյանքում

    Դժվարությունները քրիստոնյաների կյանքում

    08.01.2024| 17:07
    Շատերը բողոքում են թե` ես հավատում եմ, բայց ինչու՞ են իմ կյանքում այսքան շատ դժվարություններ։
  • Քրիստոսի՝ մեր Աստծո  Ծննդյան և Հայտնության երկրորդ օրվա խորհուրդը

    Քրիստոսի՝ մեր Աստծո Ծննդյան և Հայտնության երկրորդ օրվա խորհուրդը

    08.01.2024| 13:54
    Արարչության երկրորդ օրը հիմք դրվեց երկնքի հաստատությանը և Արարչի խոսքով վերին ջրերը բաժանվեցին ներքևում եղող ջրերից: Եվ, ինչպես որ մարդկային մտքին հասու չէ հրեշտակային դասերի կարգավորության որպիսությունը, նույնպես և հրեշտակների զորքերի համար էլ անհաս ու ծածուկ է մեր փրկության համար Աստծո մարդեղության խորհուրդը: Այն առաջին արարչության ժամանակ արգելվեց վերին արփիի ծագումն այս ներքին աշխարհից: Իսկ այժմ, մեր Աստծո՝ Քրիստոսի Ծննդյան և Հայտնության տոնախմբության երկրորդ օրը, որ նոր արարչագործություն է, բազում պատճառներով տոնվում է Սուրբ Ստեփանոսի հիշատակը:
  • Աղոթարան

    Աղոթարան

    08.01.2024| 00:01
    Ով փառավորեալ Սուրբ Կոյս և Մայր յավիտէնական մարմնացեալ Բանի, գանձ երկնային շնորհաց և բարեխոս մեղավորաց. ես` Քո անարժան զավակդ, աղաչեմ զՔեզ` առաջնորդեա զիս արցունքաց հովիտս, որ Քո Որդւո թանկագին արյունն լիցի ի քավութիւն իմ բազմաց մեղաց: Ամեն:
  • Խոսքը և մենք

    Խոսքը և մենք

    07.01.2024| 13:17
    Մարդու կյանքում խոսքը միշտ կարևոր դեր է ունեցել։ Մարդը կարողացավ բանավոր և գրավոր խոսքի միջոցով գիտելիք հաղորդել մյուս մարդուն, փոխանցել հաջորդ սերունդներին իր կենսափորձը և դուրս գալով քարանձավից հասնել լուսին։