Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Կովկասը պատերազմի եզրին է

Կովկասը պատերազմի եզրին է
09.08.2025 | 13:41

Նման գնահատական է տալիս իրանական տեղյակ աղբյուրը, կապված վաշինգտոնյան փաստաթղթերի հետ:

«Հաշվի առնելով, որ լեգենդներում նշվում է Կովկասում պատերազմի բարձր ինտենսիվության մասին, կարելի է ենթադրել, որ Ռուսաստանը անխուսափելիորեն կդառնա հակամարտության կողմերից մեկը և կզբաղեցնի դիրքեր Հայաստանի կողմից։

ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ազդեցությունը Կովկասյան տարածաշրջանում սպառնալիք է ներկայացնում ոչ միայն Իրանի, այլև Ռուսաստանի համար, ուստի Մոսկվան, ամենայն հավանականությամբ, ակտիվ մասնակցություն կունենա և կտրամադրի ուժեղ աջակցություն Երևանին՝ Ադրբեջանում և ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում Թուրքիայի, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի գործողություններին հակազդելու գործում։

Իրադարձությունների նման զարգացման դեպքում Կովկասը կարող է վերածվել մի կողմից Ռուսաստանի, մյուս կողմից՝ Թուրքիայի, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի միջև կատաղի դիմակայության ասպարեզի։

Մինչդեռ, Հայաստանի վարչապետն արդեն գործարք է կնքել և համաձայնության է եկել Ադրբեջանի և Թուրքիայի հետ Սյունիքի հարցի և Զանգեզուրի միջանցքի կառուցման վերաբերյալ։ Սա ստեղծում է Հայաստանում հեղաշրջման կամ զանգվածային անկարգությունների մեծ հավանականություն՝ նրան իշխանությունից հեռացնելու նպատակով։

Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը գտնվում են այնպիսի իրավիճակում, երբ ցանկացած պահի կարող է լուրջ ռազմական հակամարտություն բռնկվել»։

Իրանցի փորձագետը, սակայն մեկ էական դետալ շրջանցել է: Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերը կյանքի կոչելու համար դեռ երկար ժամանակ է պետք, եւ հարց է` այն վերջնական տեսքին կհասնի՞, թե` ոչ: Բայց ահա կա մեկ կետ, որի համար ժամանակի կարիք չկա: Այն է, Թրամփն ու Ալիեւը ստորագրել են փաստաթուղթ, որը նախատեսված է Ադրբեջանին ԱՄՆ-ի կողմից զենք տրամադրելու սահմանափակումների վերացում: Ավելի ստույգ` «ԱՄՆ-ն վերացնում է Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության սահմանափակումները»։ Բացատրությունը պարզ է` քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը «հաշտվել են»:

Ու հիմա պարզ հարց. ի՞նչ ծավալի զենք կհոսի ԱՄՆ-ից դեպի Ադրբեջանը: Հաջորդ հարցը. այդ զենքն ուղղված չի՞ լինելու Իրանի դեմ: Կրկնանք, «Զանգեզուրի միջանցք» դեռ պետք է ֆիզիկապես կառուցեն, դրա համար ժամանակ է պետք, առավել եւս, որ կա նաեւ Նախիջեւանից Թուրքիա գիծ հասցնելու կարիք: Բայց փոխարենը, ԱՄՆ-ից (Իսրայելին չենք մոռանում) զենքի հոսքերը դեպի Ադրբեջան կարող են սկսվել հենց այսօրվանից:

Այսպիսով, եթե անգամ «Կովկասը պատերազմի եզրին է», ապա Իրանը, կարելի է ասել, որ արդեն պատերազմի մեջ է: Այն պարզ պատճառով, որ մի Նիկոլ էլ իրենց մոտ կա, եւ չնայած 12-օրյա պատերազմին, այդ գերխնդիրը Թեհրանը չկարողացավ լուծել: Ավելի ճիշտ, հաշտվեցին Ռաիսիի սպանության հետ, եւ հիմա հետեւանքներն են ստանում:

Ինչ վերաբերում է ռուսներին, ապա նրանք կարծես թե այնքան են հրապուրվել Ալյասկայում Թրամփի հետ հանդիպումով, որ նման ծանր հարված բաց թողեցին: Եվ, միգուցե, նորից դիվանագետների բացթողումները պետք է շտկի բանակը:

Հայկ ՀԱԽՆԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1442

Մեկնաբանություններ