Արշալույս Մղդեսյանը «փառահեղ» զույգ էր հրավիրել՝ ազգային խորհրդանշանների ու ինքնության թեմայով քննարկում կազմակերպելու համար:
Թավշյա «հատուկ գործողության» գլխավոր սպասարկու Հրանուշ Խառատյանը, ով 2018 թ. հունիսին հայտարարում էր, որ տեղի է ունեցել «արժեքների հեղափոխություն» և որ «Երկրապահը պարտադիր պետք է զինաթափվի», իսկ դուստրը՝ Լուսինե Խառատյանը, այդ նույն ընթացքում հայտարարում էր, որ «երկրի անվտանգությունն ապահովելու համար բանակ ունենալու կարիք չկա», այժմ խոսում է ազգային ինքնության մասին:
Ի դեպ, որդին՝ Արսեն Խառատյանը, 2018 թ. Նիկոլ Փաշինյանի խորհրդականն էր ու ՀՀ գլխավոր «թուրք ներողը»:
Համազգային խորհրդանշանի կարգավիճակ ունեցող Հայոց ցեղասպանության հուշահամալիրը ապականելու ու հոշոտելու փաստի առիթով հանրային բողոքներին ի պատասխան, ՀՑԹԻ նախկին փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը գերադասեց ստախոսություններ տարածելով արդարացնել տեղի ունեցած վանդալիզմը և ապակողմնորոշել հանրությանը հուշահամալիրում ստեղծված իրավիճակի շուրջ, փաստացի հուշարձանն այլանդակելու դեմ բողոքողներին անվանելով սկանդալիսներ:
Կարճ ժամանակ էր պետք հասկանալու, որ Սուրեն Մանուկյանը զբաղված էր ոչ թե սովորական, այլ վտանգավոր ստախոսությամբ, որի համար կենթարկվի դատական պատասխանատվության:
Հրանուշ Խառատյանը, հանդիսանալով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Հոգաբարձուների խորհրդի անդամ, գերադասեց լռել ու չխոսել հուշահամալիրում ստեղծված իրավիճակի մասին: Կար մի ժամանակ, երբ ոչ մի թեմա չկար, որին նա չանդրադառնար ու իր կնիքը չդներ:
Քննարկման ընթացքում երկուսն էլ «մոռացան» հիշատակել ու դատապարտել իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության պատմական փաստը ժխտելու փորձերը:
Մի կարևոր հավելում էլ. Հրանուշ Խառատյանին, որպես ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի անդամ, 2021 թ. Հարություն Մարությանի նախաձեռնությամբ հարուցված քրեական գործի շրջանակում իմ ցուցմունքում մեղադրել եմ մի քանի հանցագործությունների շրջանակում հանցակից լինելու մեջ:
Նույն քրեական գործի շրջանակում, տեսանյութերի ու այլ փաստերի հիման վրա Սուրեն Մանուկյանին մեղադրել եմ ավազակային ներխուժում կատարելու և ՀՑԹԻ-ին նյութական վնաս հասցնելու մեջ:
Վերջում, ավանդույթի համաձայն, երկուսին էլ հրավիրում եմ ուղիղ եթերով հանրային բանավեճի, որպեսզի հանրության շրջանում որևէ կասկած չլինի անհերքելի փաստերի հիման վրա հնչեցվող այս մեղադրանքների կապակցությամբ:
Հայկ ԴԵՄՈՅԱՆ