Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Ստոր­գետ­ն­յա ան­ցում­նե­րի խեղ­ճու­թ­յու­նը

Ստոր­գետ­ն­յա ան­ցում­նե­րի խեղ­ճու­թ­յու­նը
29.10.2019 | 01:37

Գրի­գոր Լու­սա­վոր­չի փո­ղո­ցի և Մաշ­տո­ցի պո­ղո­տա­յի խաչ­մե­րու­կում գտն­վող գետ­նան­ցու­մը անմ­խի­թար վի­ճա­կում է ան­հի­շե­լի ժա­մա­նակ­նե­րից: Ներ­կա վի­ճակն ար­դյո՞ք վտանգ չի ներ­կա­յաց­նում ան­ցորդ­նե­րի հա­մար: Նա­խա­տես­վու՞մ է վե­րա­նո­րո­գում, ու՞մ կող­մից և ինչ­պե՞ս է հե­տա­գա­յում այն օգ­տա­գործ­վե­լու: Ի՞նչ է սպա­սում «Փակ շու­կա­յի» դի­մաց գտն­վող գետ­նան­ցու­մին, որ­տեղ դա­դա­րեց­վել է առևտրա­կան­նե­րի գոր­ծու­նու­թյու­նը: Երևա­նում քա­նի՞ գետ­նան­ցում կա, և քա­նիսն ու­նեն վե­րա­նո­րոգ­ման կա­րիք: Սրանք հար­ցեր են, որ շա­տե­րին են հե­տաք­րք­րում, պա­տաս­խան­ներն էլ փոր­ձել ենք ստա­նալ Երևա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նից:


«Երևա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նի 2019 թ. աշ­խա­տան­քա­յին ծրագ­րե­րի շր­ջա­նակ­նե­րում Գրի­գոր Լու­սա­վոր­չի փո­ղո­ցի և Մաշ­տո­ցի պո­ղո­տա­յի խաչ­մե­րու­կի գետ­նան­ցու­մի վե­րա­նո­րոգ­ման հա­մար պատ­վիր­վել են նա­խագ­ծա-նա­խա­հաշ­վա­յին փաս­տաթղ­թեր, աշ­խա­տանք­նե­րը դեռևս ըն­թաց­քի մեջ են: Դրանց պատ­րաստ լի­նե­լուց հե­տո հնա­րա­վոր կլի­նի անդ­րա­դառ­նալ շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րի ի­րա­կա­նաց­մա­նը՝ ընդ­գր­կե­լով գոր­ծըն­թա­ցը ա­ռա­ջի­կա տա­րի­նե­րի ծրագ­րե­րում»,- աս­վում է պա­տաս­խա­նում:


Իսկ ա­հա նախ­կին «Փակ շու­կա­յի» դի­մաց գտն­վող գետ­նան­ցու­մի նախ­կին վար­ձա­կա­լի հետ կնք­ված պայ­մա­նագ­րի ժամ­կե­տը լրա­ցել է: Աս­վում է. «Հաշ­վի առ­նե­լով, որ Երևա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նի 2019 թ. աշ­խա­տան­քա­յին ծրագ­րերն ա­վարտ­ման փու­լում են, վե­րոն­շյալ գետ­նանց­ման նո­րոգ­ման հար­ցը կներ­կա­յաց­վի 2020 թ. ծրագ­րե­րի քն­նարկ­մա­նը և, հաս­տատ­վե­լուց հե­տո, կպատ­վիր­վեն նա­խագ­ծա-նա­խա­հաշ­վա­յին փաս­տաթղ­թեր»:


Կա­րե­լի է են­թադ­րել, որ սայ­լը տե­ղից շարժ­վում է: Ա­ռայժմ միայն այդ­քա­նը: Երբ աս­վում է՝ ա­ռա­ջի­կա տա­րի­նե­րին, հաս­կա­նում ես, որ դեռ եր­կար ես անց­նե­լու-դառ­նա­լու գար­շա­հո­տով լց­ված ան­ցու­մով: Գրի­գոր Լու­սա­վոր­չի փո­ղո­ցի և Մաշ­տո­ցի պո­ղո­տա­յի խաչ­մե­րու­կի գետ­նան­ցու­մում լու­սա­վո­րու­թյան հար­ցը, կա­րե­լի է ա­սել, լուծ­վել է, բայց լապ­տեր­ներն ա­վե­լի են սրում տխուր տե­սա­րա­նը: Անվ­տան­գու­թյա­նը վե­րա­բե­րող հար­ցը շր­ջանց­վել է, հա­վա­նա­բար հարցն ան­տե­ղի է. վտանգ չկա, քայ­քայ­ված վեր­նա­մա­սը գլ­խիդ շուռ չի գա: Կա­րող ենք դժ­գո­հել միայն ան­հա­ճո տե­սա­րա­նից ու ան­բազ­րիք աս­տի­ճան­նե­րից, ո­րոն­ցով իջ­նել-բարձ­րա­նա­լը, հատ­կա­պես ձմե­ռան ա­միս­նե­րին, հատ­կա­պես՝ մե­ծա­հա­սակ­նե­րին, չի խրա­խուս­վում:


Պե­տա­կան մի­ջոց­նե­րով, թե մաս­նա­վո­րի ձե­ռամբ՝ քա­ղա­քի սր­տում գտն­վող գետ­նան­ցում­նե­րը վա­ղուց, շատ վա­ղուց սպա­սում են պատ­շաճ տեսք ու­նե­նա­լու ի­րենց հեր­թին:
Հա­վե­լենք, որ Երևա­նում 40 ստոր­գետ­նյա ան­ցում կա: Քա­ղա­քա­պե­տա­րա­նի պա­տաս­խան-նա­մա­կում մաս­նա­վո­րա­պես աս­վում է. «Երևա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նի 2019 թ. աշ­խա­տան­քա­յին ծրագ­րե­րի շր­ջա­նակ­նե­րում թվով 3 գետ­նան­ցում­նե­րի վե­րա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­նե­րի մր­ցու­թա­յին գոր­ծըն­թա­ցը կա­յա­ցել է, ներ­կա­յումս կա­պա­լի պայ­մա­նագ­րե­րը կնք­ման փու­լում են: Մնա­ցած ան­ցում­նե­րի տեխ­նի­կա­կան վի­ճակն ու­սում­նա­սի­րե­լու նպա­տա­կով պար­բե­րա­բար կա­տար­վում են շր­ջայ­ցեր, ո­րից հե­տո, ըստ անհ­րա­ժեշ­տու­թյան և ըստ հա­մա­պա­տաս­խան ֆի­նան­սա­կան մի­ջոց­նե­րի առ­կա­յու­թյան, կա­տար­վում է խն­դիր­ներ ու­նե­ցող ան­ցում­նե­րի հաշ­վա­ռում և ըստ այդմ՝ վե­րա­նո­րոգ­ման հա­մար պատ­վիր­վում են նա­խագ­ծա-նա­խա­հաշ­վա­յին փաս­տաթղ­թեր»:


Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 4338

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ