Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Սա­րյա­նի վե­րա­նո­րոգ­ված կտա­վը

Սա­րյա­նի վե­րա­նո­րոգ­ված կտա­վը
28.02.2020 | 12:15
Փետր­վա­րի 28-ին մեկ­նար­կում են Մար­տի­րոս Սա­րյա­նի 140-ա­մյա­կին նվիր­ված մի­ջո­ցա­ռում­նե­րը: Վար­պե­տի ծնն­դյան օ­րը սա­կայն փետր­վա­րի 29-ն է: Այդ օ­րը հան­րու­թյա­նը կներ­կա­յաց­վի վար­պե­տի` 1910 թվա­կա­նին ստեղ­ծած «Կոս­տանդ­նու­պոլ­սի շնե­րը» կտա­վը: Վար­պե­տի կեն­դա­նու­թյան օ­րոք կտա­վը վնաս­վել էր: Հո­վա­նա­վոր­նե­րի ա­ջակ­ցու­թյամբ այն հիմ­նա­նո­րոգ­վել է: Մար­տի­րոս Սա­րյա­նի տուն-թան­գա­րա­նի տնօ­րեն Ռու­զան Սա­րյա­նը այս կտա­վի վե­րա­նո­րո­գու­մը հա­մա­րում է Սա­րյա­նի ծնն­դյան մեծ նվե­րը: Ի թիվս այլ մի­ջո­ցա­ռում­նե­րի: Սա­րյա­նի տուն-թան­գա­րա­նը և Հա­յաս­տա­նի ազ­գա­յին պատ­կե­րաս­րա­հը մար­տի 20-ին կներ­կա­յաց­նեն «Ալ­մաստ» օ­պե­րա­յի հա­մար Մար­տի­րոս Սա­րյա­նի ա­րած էս­քիզ­նե­րը։
Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱ­Ն
Դիտվել է՝ 5038

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ