Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Պատ­րան­քի որ­դի­նե­րը

Պատ­րան­քի որ­դի­նե­րը
21.04.2020 | 00:02
Այ­սօր «քրիս­տո­նյա» և «քրիս­տո­նեու­թյուն» բա­ռերն ըն­դա­մե­նը բա­ռեր են մարդ­կու­թյան բա­ռա­պա­շա­րում և օ­րե­ցօր ա­վե­լի ու ա­վե­լի բա­ցա­սա­կան շեշ­տադր­վող բա­ռեր, քրիս­տո­նյա­նե­րը և քրիս­տո­նեու­թյու­նը` իբրև ի­րա­կա­նու­թյուն, թյու­րըմբ­ռն­վում են կամ մերժ­վում:
Զար­մա­նա­լիո­րեն այդ­պես էր նաև քրիս­տո­նեու­թյան ար­շա­լույ­սին և ա­ռա­ջին քրիս­տո­նյա­նե­րի մկր­տու­թյան պա­հին:
Ո­չինչ գրե­թե չի փոխ­վել դա­րեր ի վեր մի՛ պատ­ճա­ռով. քրիս­տո­նեու­թյու­նը չս­տեղծ­վեց աշ­խար­հին զար­մաց­նե­լու կամ գո­հաց­նե­լու հա­մար: Նրանք, ով­քեր հաս­կա­նում են, թե ինչ է քրիս­տո­նեու­թյու­նը, շատ ա­վե­լի սա­կա­վա­թիվ են, քան կա­րող է թվալ: «Խա­չը հա­նիր» ա­ղա­ղա­կը ար­ձա­գան­քում է նաև մեր օ­րե­րում` հն­չեց­վե­լով աշ­խար­հը սի­րող և աշ­խար­հի կող­մից սիր­ված, բայց Քրիս­տո­սին մեր­ժող ու Նրա կող­մից մերժ­ված ան­ձանց կող­մից:
Աշ­խար­հահռ­չակ «Բիթլզ» անգ­լիա­կան ռոք քա­ռյա­կի ան­դամ­նե­րից Ջոն Լե­նո­նը, որ շա­տե­րի հա­մար կուռք է նաև այ­սօր, ա­մե­րի­կյան մի ամ­սագ­րին տված հար­ցազ­րույ­ցի ժա­մա­նակ ա­սաց. «Քրիս­տո­նեու­թյու­նը կվեր­ջա­նա, կչք­վի: Այդ մա­սին ես ոչ մի կաս­կած ան­գամ չու­նեմ: Ես ուղ­ղա­կի դրա­նում վս­տահ եմ: Հի­սուս լավ մարդ էր, բայց նրա ուս­մունք­նե­րը շատ պար­զու­նակ էին: Այ­սօր մենք նրա­նից ա­վե­լի հան­րա­ճա­նաչ ենք» (1966 թ.): Այս խոս­քե­րից կարճ ժա­մա­նակ անց Լե­նո­նը սպան­վեց ատր­ճա­նա­կի վեց կրա­կո­ցից:
Տանկ­րե­դո Նևե­սը (Բրա­զի­լիա­յի նա­խա­գահ) նա­խա­գա­հա­կան քա­րո­զար­շա­վի ըն­թաց­քում ա­սաց, որ ե­թե իր կու­սակ­ցու­թյու­նից 500 000 ձայն ստա­նա, ա­պա նույ­նիսկ Աստ­ված չի կա­րող ի­րեն հե­ռաց­նել նա­խա­գա­հա­կան ա­թո­ռից:
Ան­շուշտ, նա ստա­ցավ ի­րեն հար­կա­վոր ձայ­նե­րը, բայց նա­խա­գահ դառ­նա­լուց մեկ օր ա­ռաջ հի­վան­դա­ցավ, ո­րից կարճ ժա­մա­նակ անց մա­հա­ցավ:
«Տի­տա­նի­կը» կա­ռու­ցող վար­պե­տին նա­վի կա­ռու­ցու­մից հե­տո մի լրագ­րող հարց­րեց, թե որ­քան ա­պա­հով է նա­վը: Վար­պե­տը հեգ­նա­կան ժպի­տով պա­տաս­խա­նեց. «Նույ­նիսկ Աստ­ված չի կա­րող խոր­տա­կել այս նա­վը»:
«Տի­տա­նի­կի» վախ­ճա­նը բո­լորս գի­տենք:
Հան­րա­հայտ դե­րա­սա­նու­հի Մե­րի­լին Մոն­րո­յին մի ե­լույ­թից հե­տո այ­ցե­լեց Բիլ­լի Գրե­հե­մը և ա­սաց, որ Աստ­ծո Հո­գին է ի­րեն ու­ղար­կել` քա­րո­զե­լու դե­րա­սա­նու­հուն: Քա­րոզ­չին լսե­լուց հե­տո Մոն­րոն ա­սաց. «Ես քո Հի­սու­սի կա­րի­քը չու­նեմ»: Մեկ շա­բաթ անց նրա դին գտան սե­փա­կան բնա­կա­րա­նում:
AC/DC խմ­բի նախ­կին վո­կա­լիստ Բոն Սկոթն իր 1979 թ. մի եր­գում ա­սում էր. «Ինձ մի կանգ­նեց­րեք, ես վար եմ իջ­նում մինչև վերջ, իջ­նում եմ դե­պի դժոխք տա­նող պո­ղո­տա­յով»: 1980 թ. փետր­վա­րի 19-ին նրան գտան մա­հա­ցած. նա խեղդ­վել էր իր փս­խու­քից:
Քրիս­տին Հեուի­թը (ջա­մայ­կա­ցի լրագ­րող և հա­ղոր­դա­վար) մի ա­ռի­թով ա­սաց, որ Աստ­վա­ծա­շունչն աշ­խար­հի ա­մե­նա­վատ գիրքն է: 2006 թ. նրա դին գտան սար­սա­փե­լի վի­ճա­կում. նա այր­վել էր իր մո­տո­ցիկ­լե­տի վրա:
2005 թ. Բրա­զի­լիա­յի Կամ­պի­նաս քա­ղա­քում մի խումբ ըն­կեր­ներ հար­բած վի­ճա­կում գնա­ցին` վերց­նե­լու ի­րենց ըն­կե­րու­հի­նե­րից մե­կին: Մայ­րը աղջ­կան ճա­նա­պար­հեց մինչև մե­քե­նան, և, մտա­հոգ­վե­լով նրա ըն­կեր­նե­րի հար­բած վի­ճա­կով, բռ­նեց ար­դեն մե­քե­նա­յում տե­ղա­վոր­ված աղջ­կա ձեռքն ու ա­սաց. «Աստ­ված քեզ հետ, աղ­ջիկս, թող նա պահ­պա­նի քեզ»: Աղ­ջի­կը պա­տաս­խա­նեց. «Ե­թե կա­րող է, թող տե­ղա­վոր­վի բեռ­նախ­ցի­կում, այս­տեղ էլ տեղ չկա»: Մի քա­նի ժամ անց լու­րեր հա­սան, որ մե­քե­նան վթա­րի է են­թարկ­վել, և բո­լոր ուղևոր­նե­րը մա­հա­ցել են: Ավ­տո­մե­քե­նան այն­պես էր ջախ­ջախ­վել, որ մեծ դժ­վա­րու­թյամբ հա­ջող­վեց պար­զել մակ­նի­շը, իսկ բեռ­նախ­ցի­կը զար­մա­նա­լիո­րեն անվ­նաս էր: Ոս­տի­կա­նու­թյունն ա­սաց, որ անհ­նար էր, որ բեռ­նախ­ցիկն անվ­նաս մնար: Նրանք մե­ծա­պես զար­մա­ցան` տես­նե­լով, որ բեռ­նախ­ցի­կում դր­ված ձվե­րից և ոչ մե­կը չէր կոտր­վել:
Կա­զու­զան (բրա­զի­լա­ցի կոմ­պո­զի­տոր, եր­գիչ և բա­նաս­տեղծ) Ռիո դե Ժա­նեյ­րո­յի իր ե­լույթ­նե­րից մե­կից հե­տո սի­գա­րե­տի ծու­խը դե­պի վեր փչեց ու ա­սաց. «Այս մեկն էլ քեզ, Աստ­ված»: Նա մա­հա­ցավ 32 տա­րե­կան հա­սա­կում թո­քի քաղց­կե­ղից, սար­սա­փե­լի պայ­ման­նե­րում:
Այ­սօր ևս այս կար­գի մար­դիկ են մարդ­կա­յին գոր­ծու­նեու­թյան տար­բեր ո­լորտ­նե­րում, երկ­րի ղե­կա­վար­նե­րից, գի­տու­թյու­նից մինչև շոու բիզ­նես, կար­ծիք ձևա­վո­րում Ճշ­մա­րիտ Աստ­ծո և Նրա հան­դեպ հա­վա­տի անհ­րա­ժեշ­տու­թյան հան­դեպ: Քրիս­տո­սին ճա­նա­չող ու մեր­ժող մար­դիկ շատ ա­վե­լի դա­ժան պատ­ժի կար­ժա­նա­նան, քան մար­դիկ, որ Նրան չճա­նա­չած մե­ռան:
Տեր Ա­հա­րոն քա­հա­նա ՄԵԼ­ՔՈՒ­ՄՅԱՆ
Գո­րի­սի տա­րա­ծաշր­ջա­նի հոգևոր հո­վիվ
Դիտվել է՝ 2256

Մեկնաբանություններ