Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Աստված սովոր է ոչնչի՛ց ստեղծել

Աստված սովոր է ոչնչի՛ց ստեղծել
16.02.2022 | 11:33

«Սկզբից էր Խոսքը: Եւ Խոսքը Աստծո մոտ էր եւ Խոսքը Աստված էր: Կյանքը Նրանով էր, եւ այդ կյանքը մարդկանց համար լույս էր» (Հովհ.1;1,4): «....Որովհետեւ Աստված է, որ ասաց.-Խավարից թող լույս ծագի.- եւ Նա ծագեցրեց մեր սրտերում Աստծո փառքի գիտության լույսը, որը ճառագայթում է Հիսուս Քրիստոսի դեմքից» (Բ Կորնթ.4;6): Աստծո Խոսքը արարում է ու կենսագործում, ողորմում է ու շնորհազարդում, դատում է ու դատապարտում, բայց մենք կխոսենք մարդկայի՛ն խոսքի մասին:

Իմաստունները ասում են. «Թող քո բերանը չշտապի, եւ ոչ էլ սիրտդ հապճեպ խոսք ասի Աստծո առջեւ, որովհետեւ Աստված երկնքում է, իսկ դու` երկրի վրա. դրա համար էլ թող քո խոսքերը սակավ լինեն» (Ժող.5;1): «Փառքն ու անարգանքը խոսքի մեջ է, եւ մարդու կործանումը` իր լեզվի վրա» (Սիրաք 5;15): Այն ազդեցությունը, ինչ ունի Աստծո Խոսքը ողջ տիեզերքի վրա, նույնը ունի աստվածակերպ մարդու խոսքը իր իսկ միկրոտիեզերքի վրա. մարդու արտահայտած խոսքը կարող է ցույց տալ նրա հոգու վիճակը, կամ արտահայտությունը լինել նրա թաքուն ու բացահայտ իղձերի:

Երբ մարդը գոհանում է իր ունեցածով, դա նշան է նրա հոգևոր հասունության: «Մի եղիր չափազանց արդար եւ ոչ էլ շատ ճարտար, որ չլինի թե սխալվես, շատ ամբարիշտ մի եղիր ու մի եղիր խստաբարո, որ չլինի թե տարաժամ մեռնես» (Ժող.7;17-18),- այստեղ խոսքը մարդու ինքնագնահատականի մասին է: Պետք է լինել խոնարհ ինքնագնահատականի մեջ և չափավոր` մեր «եսի» դրսևորումներում: «Քո հոգու խորհուրդների մեջ մի՛ բարձրացրու քեզ, որպեսզի քո անձը չմորթոտվի զվարակի նման, այլապես քո տերեւները կոչնչացնես, քո պտուղները կկորցնես եւ կմնաս իբրեւ չորացած ծառ» (Սիրաք 6;2-3): Եվ եթե մեկը չասի` ես ոչինչ եմ, չի վերափոխվի, քանզի վերափոխումը սկսվում է մկրտությամբ, որը նոր արարչություն է, իսկ Աստված սովոր է ոչնչի՛ց ստեղծել, բայց այս անգամ արդեն Աստծո Խոսքը համագործակցում է մարդկային խոսքի հետ: Եթե մարդը ինքը իրեն ոչինչ չի կարծում, Աստված օգնում է նրան հասկանալ սեփական ոչնչությունը. «Աստված աշխարհի ոչ-տոհմիկներին, արհամարհվածներին եւ ոչինչներին ընտրեց, որպեսզի իրենք իրենց մի բան կարծողներին ոչնչի վերածի, որպեսզի ոչ մի մարդկային էակ չպարծենա Աստծո առաջ» (Ա Կորնթ.1;28-29): Եթե մարդը ինքն իրեն դատարկ անոթ չհամարի, Աստված նրան շնորհով և օրհնությամբ չի լցնի: Հիսուս փաստում է, որ մարդու արտաբերած չար խոսքերն ու կատարած չար գործերը նախ մարդու սրտում են սկզբնավորվում: Հիսուս պատվիրում է նախ մաքրել սիրտն ու միտքը, որպեսզի դրանցից ածանցվող խոսքերն ու գործերը չլինեն վնասող ու գայթակղեցնող. «Ոչ մի տգեղ խոսք ձեր բերանից թող չելնի, այլ միայն բարի խոսքը, որ շինիչ է եւ օգտակար, որպեսզի շնորհով լցվի նա, ով այն լսում է: Եւ մի՛ տրտմեցրեք Աստծո Սուրբ Հոգին, որով կնքվեցիք փրկության օրվա համար: Ամեն դառնություն, բարկություն, զայրույթ, աղաղակ եւ հայհոյություն թող վերանա ձեզնից` իրենց չարությամբ հանդերձ: Միմյանց հետ եղե՛ք քաղցր, գթած` ներելով միմյանց, ինչպես որ Աստված ներեց մեզ Քրիստոսով» (Եփ.4;29-32): Աստծո Խոսքը Իր հետևորդներին ևս իշխանություն է տվել խոսքով հաստատել կամ ժխտել, ընդունել կամ մերժել. «Եւ եթե մի քաղաք չընդունի ձեզ եւ չլսի ձեր խոսքերը, այդ քաղաքից դուրս գնալիս ձեր ոտքերից փոշին թոթափեցե՛ք» (Մատթ.10;14): «Բայց ասում եմ ձեզ, թե մարդիկ իրենց խոսած ամեն դատարկ բանի համար դատաստանի օրը հաշիվ պիտի տան, որովհետեւ քո խոսքերով պիտի արդարանաս եւ քո խոսքերով պիտի դատապարտվես» (Մատթ.12;36,37): Անկախ այն բանից, թե մարդը խոսքը արտաբերում է որևէ մտադրությամբ կամ առանց դրա, այդ խոսքը ունի իր համապատասխան ազդեցությունը: Դրանք անհետևանք չեն անցնում, և երբ Տերը զգուշացնում է խոսքի նպատակայնության անհրաժեշտության մասին, Նա ավելի շատ նկատի ունի հետևանքը, որը իր հերթին բխում է խոսքի կամ արարքի որոշակի դիտավորությունից: Աստված մարդկանց տալիս է փրկվելու ամեն մի հնարավորություն, բայց այդ հնարավորությունները անհնար է նկատել, երբ զգոնությունը քնած է: Այդպիսի մի հնարավորություն է զգուշացումը դատարկ խոսքից:

Ինչպես գիտենք, խոսքը լինում է ներքին, բանավոր ու գրավոր. խոսքը ծնվում է մտքում, արտահայտվում է բանավոր և ամրակայվում է գրով: Դատարկ խոսքը, ըստ էության, հենց դատարկ էլ ծնվում է մտքում, որ դեռ լրիվ դատարկված չէ խավարի ծվեններից:

Երեցկին Լիլիթ Հովհաննիսյան

Գորիս

Դիտվել է՝ 6034

Մեկնաբանություններ