Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Դիվանագիտությունն էլ պատերազմ է, իսկ պատերազմը ասպետների գործ է

Դիվանագիտությունն էլ պատերազմ է, իսկ պատերազմը ասպետների գործ է
20.08.2023 | 08:01

Պատերազմում հաղթում է նա, ով, նախքան ճակատամարտը, կարողանում է գուշակել (կանխատեսել) հակառակորդի հավանական գործողությունների տրամաբանությունը և կատարել դրանց չեզոքացմանն ուղղված հակաքայլեր:
Վերջերս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցածը նման էր հերթական ճակատամարտի, որտեղ՝ հայկական կողմը, անպատրաստ լինելու պատճառվ, ոչ միայն չկարողացավ նախապես հասկանալ հակառակորդ կողմի գործողությունների տրամաբանությունը և, ըստ այդմ, կատարել ճիշտ հակաքայլեր, այլև շարունակեց կրկնել նույն այն սխալները, որոնք Արցախը հասցրել են այս վիճակին:

Հ. Գ. Դիվանագիտությունն էլ պատերազմ է, իսկ պատերազմը, ինչպես դասականը կասեր, ասպետների գործ է: Ցավոք, մեզ առաջնորդողները ոչ թե ասպետներ են, այլ թշնամու շահը գիտակցաբար, թե անգիտակցաբար սպասարկող դավաճան- ապիկարներ:

Սենոր Հասրաթյան

Դիտվել է՝ 2964

Մեկնաբանություններ