«Եվրամիությունը մշակում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ՝ 17-րդ փաթեթը և նոր սահմանափակումների ներդրումը համակարգում է ամերիկյան իշխանությունների հետ»,- Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։ Իր հերթին հանրապետական սենատոր Գրեհեմը հայտարարել է, որ ԱՄՆ-ի խորհրդարանի վերին պալատը կաջակցի «ջախջախիչ» պատժամիջոցների ներդրմանը, եթե Մոսկվան հրաժարվի դադարեցնել ՈՒկրաինայի դեմ պատերազմը։                
 

Շիրակի մարզում բուհ չի լինելու

Շիրակի մարզում բուհ չի լինելու
03.10.2024 | 17:42

Բարձրագույն կրթության մասին նոր օրենքի համաձայն, եթե բուհը չի ունենում 4000 ուսանող, ապա այն փակվում է...

Սա արվել է դիտավորյալ, կապիտուլյանտի "ակադեմիսկան քաղաքը" մարզային բուհերի և երևանյան բուհերի մարզային մասնաճյուղերի փակելու և օրիական մեթոդներով այն ուսանողներով լցնելու նպատակով...

Օրինակ` Շիրակի մարզի մարզկենտրոն Գյումրում գործող Շիրակի պետհամալսարանի և երևանյան բուհերի մասնաճյուղերի ուսանողներին եթե իրար գումարենք, ապա միևնույն է այդ 4 հազար թիվը չի ստացվի...

Նույն, ավելի տխուր թվային պատկեր է նաև Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում և Սյունիքում...

Նոր օրենքի հեղինակները պատահական չեն ընտրել այդ 4 հազար թիվը, քանի որ մարզերում այդ թիվն ապահովելը ֆանտաստիկայի ժանրից է և այդ կետին հղում տալով մարզերում գործող բոլոր բուհերը և երևանյան բուհերի մասնաճյուղերը կփակվեն...

Այո', կփակվեն նաև որոշ երևանյան բուհեր, բայց մարզերում կփակվեն ԲՈԼՈՐԸ...

Զարմանալի է, օրինակ` 90֊ամյա ՇՊՀ֊ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի, գիտխորհրդի շատ հանգիստ վերաբերմունքն այս օրենքի նախագծին, ինչպես նաև որոշ "գիտունիկների" մեկնաբանությունը, որ այդ օրենքը իրենց չի վերաբերվում... Համոզված եմ, ՇՊՀ֊ի վարչական անձնակազմի 100 տոկոսը, իսկ պրոֆեսորադասախոսական անձնակազմի 98 տոկոսը անգործ է մնալու, բայց շարունակում են լռել...

Նիլոլին համար կրթված մարդը ԹՇՆԱՄԻ Է... Նիկոլն օրենքների միջոցով մարզերի առանց այդ էլ ցածր կրթական մակարդակ ունեցող հանրությանը տոտալ անգրագիտության է մղում, որին իրենց վարքագծով աջակցում են նաև մարզային բուհերի աշխատակիցները...

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Հ.Գ.

Նիկոլի այս ելույթը պետք է սառը ցնցուց լինի մարզային բոլոր բուհերի աշխատակիցների համար...

Դիտվել է՝ 7921

Մեկնաբանություններ