Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Բաքուն փորձում է կարևորություն չտալ ադրբեջանաիսրայելական զորավարժություններին

Բաքուն փորձում է կարևորություն չտալ ադրբեջանաիսրայելական զորավարժություններին
26.11.2024 | 17:01

Իրանը և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացնում։ Մի քանի օր տևող զորավարժության ժամանակ խաղարկվում են բացառապես հատուկ ջոկատայինների մասնակցությամբ բարդ ռելիեֆային պայմաններում համատեղ գործողություններ՝ առանց ծանր զինտեխնիկայի։

Իրանին հաջողվել է Ադրբեջանից կորզել այս զորավարժությունները, որը շատ կարևոր է Իրան-Իսրայել հակամարտությունում Ադրբեջան-Իսրայել համագործակցության համատեքստում։

Ադրբեջանը, տալով իր համաձայնությունը Իրանի հետ զորավարժությանը, հայտնվել է բավականին ոչ նախանձելի կարգավիճակում։ Այն պահից, երբ սկսեցին լուրեր շրջանառվել , որ Իսրայելը իր հատուկ նշանակության զորքերի ներկայացուցիչներին դուրս է բերել Արդբեջանի կողմից օկուպացված տարածքներից և տեղափոխել պաղեստինյան ճակատ, կարծես թե Ադրբեջանը համարում էր, որ ազատվեց իսրայելական կապանքներից։ Սակայն իսրայելական կապանքներին փոխարինելու են եկել իրանականը։ Այս օրերին անցկացվող զորավարժություններին Ադրբեջանը շատ զգուշավոր է մոտենում, ադրբեջանական տիրույթում այն լայն լուսաբանում չունի, ինչպես լինում է սովորաբար։ Ադրբեջանն այս անմիտ քայլով փորձում է կարևորություն չտալ այդ զորավարժությանը, որպեսզի Իսրայելի հաշիվ պահանջելու դեպքում որոշակի ալիբիներ ունենա։ Ամեն դեպքում, ես մնում եմ այն կարծիքին, որ 44-օրյա պատերազմի պարտքերը Բաքվի բռնապետը դեռ չի մարել, անընդհատ փորձում է խույս տալ, բայց հետո նա շատ թանկ է վճարելու, գուցե նույնիսկ՝ գահընկեց լինելով:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 13427

Մեկնաբանություններ