ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

Արմեն Աշոտյան․ Սա առողջապահական կոլլապս է

Արմեն Աշոտյան․ Սա առողջապահական կոլլապս է
17.06.2020 | 16:30

Հիվանդանոցներում ծայրահեղ ծանր վիճակ է: Մարդկանց հերթի մեջ են դնում՝ հոսպիտալացման համար, այդ թվում արդեն ծանր թոքաբորբ տանողներին: Մարդիկ փորձում են տարբերակներ գնտել իրենց հերթն առաջ գցելու և հիվանդանցում պառկելու համար: Սա առողջապահական կոլլապս է, որի մեղավորը միմիայն գործող վարչակազմն է, որ թողել է կորոնավիրուսին ու պայքարում է բացառապես սեփական իշխանությունը մեր ժողովրդի կյանքի գնով երկարացնելու համար:

ՆիCOVիդիտոներ:

Դիտվել է՝ 2924

Մեկնաբանություններ