Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Արժեքային դաշտի ոչնչացում

Արժեքային դաշտի ոչնչացում
09.12.2024 | 17:48

Քաղաքական պայքարը ապագայի նախագծերի պայքար է, այսինքն՝ մտքի, երևակայության ու կամքի։

Մեր պարտությունը սկսվեց, երբ երդմնազանց ֆիդայինը հայտարարեց, թե «հեղափոխությունն ավելի կարևոր է, քան Արցախի հաղթանակը»։ Սա արդեն Արժեքային դաշտի ոչնչացումն էր։

Ասադն էլ պարտվեց, երբ իր իշխանությունը դարձավ անիմաստ, զուրկ ապագայի նախագծից, կոռումպացված և, որպես հետևանք, հիմնված միայն դաժանության վրա։ «Կոռուպցիան» բառացի նշանակում է ժանգոտած։

Ժանգոտած է Հայաստանի գործող ռեժիմը, ժանգոտած էր նաև նախկին իշխանությունը, սակայն Մտքի դաշտն էլ է ժանգոտած, ու չենք կարողանում Ապագայի պատկեր կառուցել։

Իշխանափոխությունը Մտքի աշխատանքի հետևանքով կարող է լինել, այլ ոչ թե հակառակը՝ իշխանափոխություն, հետո կմտածենք ինչ անել։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 2553

Մեկնաբանություններ