Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

6 500 հեծանիվ դպրոցների համար

6 500 հեծանիվ դպրոցների համար
11.01.2025 | 09:16

Ես այս 113 հազարանոց հեծանիվից գնել եմ Փեթակից ընդամենը 1 հատ 55 000 դրամով, , բա որ ասեի 6500 հատ տուր, փաստորեն այս հատավաճառ գնի տարբերությունը 6500 հատ անգամ 58 000 դրամ, որը հավասար է 377 միլիոն դրամի, որը 947 հազար դոլլար է։

Այդ գումարի տարբերությամբ կարելի էր կառուցել 1 հատ 2 մուտք ունեցող 6 հարկանի բազմաբնակարան շենք, որտեղ կբնակվեին կարիքի մեջ գտնվող 24 ընտանիք ։

Հետևությունները թողնում եմ ձեզ։

Սարգիս ՏԵՐ-ԵՍԱՅԱՆ

Տեսանյութը`

https://www.facebook.com/100025950587631/videos/1240833500334211

Դիտվել է՝ 2750

Մեկնաբանություններ