ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Միջպետական հարաբերություններն իրենց բնույթով բացառապես ուժային են

Միջպետական հարաբերություններն իրենց բնույթով բացառապես ուժային են
19.10.2024 | 13:24

Մեր վայ քաղաքական միտքը շարունակում է պնդել, որ մեր բոլոր դժբախտությունների պատճառը մեր ժողովուրդն է, որը չի ինքնակազմակերպվում և ոտքի ելնելով չի լուծում իր բոլոր խնդիրները:

Բայց և միաժամանակ, իրենց այլ բնույթի հրապարակումների մեջ, նույն վերլուծաբաններն ու քաղաքական գործիչները միահամուռ համաձայն են, որ միջպետական հարաբերությունները իրենց բնույթով բացառապես ուժային են:

Բացի դրանից, նույն մարդիկ ընդունում են նաև, որ ներկա վիճակով մենք շատ թույլ ենք և մեր անվտանգության խնդիրները լուծել չենք կարող:

Եթե վերևում բերված երեք պնդումները փորձում ենք համատեղել, ապա ակնհայտ է, որ դրանք բացահայտ հակասության մեջ են, որը ցույց է տալիս, որ ոչ միայն մեր ժողովուրդը, այլ նաև բազմաթիվ այլ ժողովուրդներ ի վիճակի չեն կառավարելու իրենց ճակատագիրը:

Եվ դրա պատճառը միակն է՝ նրանց ճակատագրի հետ առնչված էական հարցերի լուծումները վերին մակարդակի ուժային գոյապայքարի հետևանքներ են, ոչ ավելին:

Եթե մի պահ մեր դեպքը դնենք մի կողմ և ինքներս մեզ հարց հարց տանք, թե հզոր գերմանական ժողովուրդը կամ էլ համայն Եվրոպան ինչու չեն ելնում ու իրենց գոյաբանական պրոբլեմները մի հարվածով լուծում, ապա ո՞րը կլինի այդ հարցի պատասխանը:

Եթե այդ պատասխանը փնտրենք մեր իմաստունների տրամաբանության մեջ, ապա դրա պատճառը այդ ժողովուրդների թուլությունն է, այնինչ, հարցի պատասխանը ավելի հզորների միջև ուժային պայքարն է և դրա համար տեղական էլիտաների օգտագործումը:

Եվ դա կշարունակվի այնքան, քանի դեռ իրական ուժ ունեցողների համբերության բաժակը դեռ չի լցվել՝ Ռուսաստանը մեզ օրինակ:

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 4272

Մեկնաբանություններ