Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մնացին դեմագոգիայի դաշտում

Մնացին դեմագոգիայի դաշտում
22.11.2024 | 14:29

Արցախի հայաթափումը կարմիր գիծ էր, որից հետո քաղաքական և հանրային գործիչները պիտի ընտրություն կատարեին՝ մնում են քաղաքական դեմագոգիայի դաշտում՝ պսևդոպայքարով ռեյտինգ, դիվիդենտ ու պորտֆելնե՞ր են հավաքում, թե՞ անցնում են իրական պայքարի դաշտ՝ հակահայերի հերը հողի վրա անիծելու:

Ցավալիորեն, ականատես եղանք, որ հիմնական ուժերը մնացին քաղաքական լուսանցքի ներսում, դեմագոգիայի դաշտում՝ շարունակելով հեքիաթները, թե բա՝ ամեն ինչ շատ ավելի բարդ է, քան դուք պատկերացնում եք:

Բարդ է, իհարկե, երբ, խնդիրները լուծելու փոխարեն, տասնամյակներով շալակիդ ես հավաքում ու լուծման տարբերակներ առաջարկողին ուղարկում ես գրողի ծոցը:

Իսկ հայրենիք և պետություն ընտրողները պարտավոր են այսօր միաբանվել, որքան էլ քիչ լինեն թվով:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 3748

Մեկնաբանություններ