05.01.2025|
12:04
2025-ը անձամբ ինձ համար կարևոր ճամփաբաժան է։
Եթե նախորդ տարի հանդուրժում էի այն մարդկանց, ովքեր քնում-արթնանում են կորստի ու կործանման կանխատեսումներով ու միաժամանակ ոչինչ չանելով, այս տարի նման մարդկանց ուղղակի հեռացնում եմ ինչպես ֆեյսբուքյան, այնպես էլ՝ իրական շրջապատից։
Չի կարելի անվերջ անիծել խավարը և նստել տեղում։ Դա նիկոլիզմի տեսակ է, և ամենևին կապ չունի, որ նման մարդիկ հայհոյում են Նիկոլին։