-
28.12.2024|
12:16
Կոնկրետ գերի ենք ընկել սրանց ձեռքը, դրա համար նախ ինքներս մեզ պիտի ազատենք մեր տներում գերու կարգավիճակից, ապա մտածենք Բաքվի գերիների մասին: Առանց առաջինի երկրորդն անհնար է:
-
28.12.2024|
10:41
Երբ մթնոլորտը հագենում է տգիտությամբ, հասարակության մեջ բոլոր տեսակի տխմարների ու տխմարությունների առաջ այլևս ոչ մի փակ ճանապարհ չի մնում։
-
28.12.2024|
09:35
Նոր տարվա դեմ շատ խանութներում վաճառողուհիները սանտայի սիրուն, կարմիր շորեր են հագնում ու պոպոզով սիրուն կարմիր գլխարկ դնում։ Շատ սիրուն ա ու բոլորին սազում ա։ Էդ հագուստով յուրաքանչյուր աղջկա գեղեցկություն մի կարգ բարձրանում ա՝ ըստ Ռիխտերի սանդղակի։ Ու հաճախ դրամարկղի մոտ վճարելը սիրո խոստովանության նման մի բան ա դառնում։ Դրա համար էլ, խանութից դուրս գալիս, յուրաքանչյուր հաճախորդի տրամադրություն մի կարգ բարձրացած ա լինում՝ ըստ նույն սանդղակի։
-
27.12.2024|
15:09
Ես ճանաչում եմ արվեստագետների, մանկավարժների, դասախոսների, գիտնականների, որոնք «Opel» են քշում, և որոնց Ավինյանի հայրը «համբալ» է անվանել: Օր չկա, որ սրանց և իրենց տեսակի իրական դեմքը չբացահայտվի...
-
27.12.2024|
14:44
Ադրբեջանական ինքնաթիռը, ըստ որոշ փորձագետների, ամենայն հավանականությամբ, ռուսական հակաօդային պաշտպանական համակարգի կողմից է սխալմամբ խոցվել:
-
27.12.2024|
14:22
Երբ ընտանիքի անդամը պաշտոնատար անձ է, մյուս անդամները, որպես կանոն, հրաժարվում են հրապարակային գնահատականներ տալ, այն էլ այն դեպքում, երբ հարցը վերաբերում է անմիջապես իրենց ընտանիքի անդամի լիազորության որոշումներին...
-
27.12.2024|
13:42
Նույնիսկ միջին օղակի մենեջեր աշխատանքի ընրունելուց պահանջում ենք առնվազն բարձրագույն կրթություն ու աշխատանքային փորձ։ Էմիրաթներում նաև պահանջում էինք հոգեկան առողջության սերտիֆիկատ, կրիմինալ սերտիֆիկատ (Certificate of Good Conduct), թմրամիջոցների թեստ ու ընդհանուր առողջության թեստ՝ վերջինը վիզայի համար։
-
27.12.2024|
10:39
Առ այսօր մարդկությունը, ֆինանսատնտեսական ու ռեսուրսային բազայի հիման վրա, առաջնորդվել է ռազմաքաղաքական դոմինանտության սկզբունքով ու ձգտումով, որն իր էությամբ մաքուր ուժային մոտեցում է գոյության պայքարին։
-
27.12.2024|
09:09
Ամեն ինչ մարդուց է՝ աշխարհի խինդն ու տխրությունը, կյանքի լռությունն ու ճիչը, մեր բաժին եղածն ու սպասվելիքը: Ամեն ինչ մարդուց է: Մարդու հետ գալիս և գնում են երազ ու ժամանակ, սեր ու ատելություն, մարմնական ու աննյութեղեն:
-
27.12.2024|
07:06
Բաշար Ասադը հեռանալուց առաջ հնարավորություն չունեցավ ասելու
մոգական խոսքերը. «Ես սխալվեցի: Ջուլանին ճիշտ է»:
Իսկ ռուսները Սիրիայում վիրտուոզ իշխանափոխություն կատարեցին: