10.03.2025|
09:29
Յուրաքանչյուր գիտակից մարդ մշտապես մտածում է անձնական նվաճումների մասին, եթե ավելացնենք գիտակցին փորձառու և իմաստուն բառերը, կստանանք այն սուբյեկտին, որը նաև մտածում է այլոց նվաճումների մասին: Մեր ամեն օրը պայքար է` ձեռքբերումներ և հաղթանակներ ունենալու համար: Իսկ երբ այս ամենը դառնում է համընդհանուր մոտեցում` ռազմավարություն, շահում է միայն հայրենիքը` երկիրը: Իհարկե, հաղթանակներ ունենալը դյուրին գործ չէ, բայց դա նպատակ է, որին պետք է հասնենք միմիայն դրան ձգտելով և գործուն քայլեր ձեռնարկելով: