03.03.2025|
06:19
Մի օր նայում ես հայելու մեջ ու ուրիշի դեմք ես տեսնում։ Սեփական տանը, սեփական հայելու մեջ տարիքն առած մեկը՝ հանգած հայացքով, ուշադիր նայում ա քեզ ու լռում։ Տեսնես՝ ի՞նչ ա մտածում, ի՞նչ ա ուզում քեզնից։ Կզակի տակ ուր-որ ա մի նոր կզակ ա հայտնվելու, արդեն ուրվագծվում ա, աչքերի շուրջը՝ սև շրջանակներ, մազերն, ասես, ժավելով լվացած լինի, փշոտ դեմքը ծածկված ա տեղ-տեղ սև, տեղ-տեղ սպիտակած մազերով․․․