11.02.2025|
13:48
Լարեր, լարեր... Եթե քաոսային սարդոստայնի նման Երևանի փողոցներն ու բակերը պատած հաստ ու բարակ, երկար ու կարճ, սև ու սպիտակ, հատվող ու չհատվող լարերն իրար կապես, երևի մի քանի անգամ կարելի ա փաթաթել երկրագնդի շուրջը։ Լարերը քաղաքի դիմագծի անբաժանելի մասն են՝ ծածկում են քաղաքն՝ ինչպես քողը՝ ազնվազարմ տիկնոջ դեմքը։ Եթե լարախաղաց լինես, կարելի ա առանց ոտքդ գետնին կպցնելու շրջել ամբողջ Երևանում, ուր ասես՝ գնալ։