ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս կասկածներ է հայտնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա իր ազդեցության վերաբերյալ՝ գրում է Axios-ը։ Նա իր վստահված անձանց խոստովանել է, որ սխալ է գնահատել Ռուսաստանի ղեկավարի՝ հանուն խաղաղության պատրաստակամությունը։ Շաբաթ օրը Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի միայն այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ի բոլոր երկրները բարձր մաքսատուրքեր սահմանեն Չինաստանի համար։               
 

Հայաստանից ռուս գործարարներն էլ են դժգոհ

Հայաստանից  ռուս գործարարներն էլ են դժգոհ
21.04.2015 | 00:20

Ակնհայտ է, որ Հայաստանը ներդրումների համար, մեղմ ասած, գրավիչ երկիր չէ: Եթե մինչ ԵԱՏՄ-ին անդամակցելը ոմանք Հայաստանում բիզնես սկսելու որոշակի հույսեր ունեին, հիմա դա էլ է կորել: Հետաքրքիր է, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն ավելի շատ դժգոհության առիթ է տվել ռուս գործարարներին: Հայ գործընկերների հետ զրույցում վերջիններս նշել են, թե իրենք Հայաստանը տեսնում էին դեպի Եվրոպա «ելք» ունեցող երկիր, որն իրենց բիզնես շահերի տեսանկյունից խիստ շահավետ է, սակայն եղավ այն, ինչ եղավ, ու շատ գործարարների համար Հայաստանը կորցրեց իր այս հնարավորությունը ևս:
ՈՒշագրավ ևս մի դրվագ. ռուս հայտնի գործարարներից մեկը մինչ ԵԱՏՄ-ին անդամակցումը ցանկացել է Հայաստանում խոշոր ներդրում անել (հաշվի առնելով մեր բյուջեի չափը, գումարը բավականին մեծ է եղել), սակայն այդ որոշումից հետո նույն ծրագիրը տեղափոխել է հարևան Վրաստան: Ի դեպ, Ռուսաստանի տնտեսության ներկա վիճակը տեղի խոշոր գործարարներին ստիպում է իրենց բիզնեսի համար այլ երկրներ որոնել:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1453

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ