Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Բյուջեում փող չկա

Բյուջեում փող չկա
05.03.2019 | 01:13

Տնտեսությունը հեղափոխելու, ներդրումների հոսք ապահովելու խոստումներով իշխանության եկած ուժը շուտով ստիպված կլինի ընդունել, որ պետական բյուջեի վիճակը շատ ծանր է: Թալանված փողերը հետ չեն գալիս, օլիգարխներին «թափ տալուց» ԵՄ-ի տված մի «դոտացիայի» գումար էլ չի «թափվում», իսկ հասարակությունը սպասում է աշխատավարձերի ու թոշակների բարձրացման, կյանքի որակի բարելավման:


Փորձառու տնտեսագետների կանխատեսմամբ` եթե այս տեմպերով շարժվենք, մի քանի ամիս հետո թոշակի գումար էլ չենք ունենա, քանի որ բյուջեն սպառնալի արագությամբ դատարկվում է: Ի դեպ, ՊԵԿ-ի մեր աղբյուրն էլ նույնը փաստեց` պետական գանձարանում փող չկա: Սոցիալական բազմաթիվ ծրագրեր նույնպես վտանգի տակ են, և, ինչ-որ պահից սկսած, պետությունը դժվարանալու է իր պարտականությունները ժամանակին կատարել, իսկ գոտիները ձգելու տեղ այլևս չկա։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3255

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ