«Մենք այլևս ՈՒկրաինային զենք չենք մատակարարում։ Մենք այլևս ՈՒկրաինային փող չենք տալիս։ Հիմա մենք նրանց զենք ենք վաճառում, և եվրոպական երկրները դրա համար վճարում են ՆԱՏՕ-ի միջոցով։ Նրանք օգտագործում են ՆԱՏՕ-ն զենք գնելու և այն ՈՒկրաինա տեղափոխելու համար»,- ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Վաղը կարող է ուշ լինել

Վաղը կարող է ուշ լինել
29.01.2020 | 13:24

ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի Twitter-յան գրառումները հաճախակի են դարձել, որոնց հիմնական միտքն այն է, թե Հայաստանի անվտանգությանը սպառնացող վտանգներ կան։ Մեկ խոսում է ՍԴ-ի շուրջ զարգացումներից, մեկ հուզական, ագրեսիվ առաջնորդության վտանգներից ու խիստ անցանկալի հետևանքներից: Նախօրեին էլ արդեն ուղիղ տեքստով խորհրդարանական մեծամասնությանը հորդորեց նոր վարչապետ ընտրել։ «Կարծում եմ՝ երեկվա ասուլիսից ու այսօրվա գրիչի պատմությունից հետո իշխող կուսակցությունը, ազգային անվտանգության նկատառումներից ելնելով, պետք է քննարկի իր շարքերից վարչապետի նոր թեկնածու առաջադրելու հարցը»,- գրել էր նա։


Անշուշտ, ԱԱԾ նախկին պետի՝ սոցիալական հարթակում կարճ ու ակնարկներով լեցուն գրառումներն ուշագրավ են, սակայն դրանցով իրավիճակ չես շտկի։ Հասարակությանն իրական պատկերն է պետք ու հանգամանալից շարադրանք։ Դժվար է ասել, թե որ պահին Վանեցյանը ճիշտ կհամարի հանրության սեփականությունը դարձնել այս իշխանության ողջ էությունը, բայց կասկածից վեր է, որ նա այդ հարցում ամենաիրազեկն է։ Սպայի ուսադիրները կարևորող ԱԱԾ նախկին պետը չպետք է հապաղի, եթե իսկապես լուրջ վտանգներ կան, որովհետև դրանց իրականացումից հետո նրա խոսքն այլևս ոչ մի արժեք չի ունենա։ Եթե Հայաստանը կանգնած է անդունդի եզրին, պետք չէ քաղաքական հաշվարկներ անել, թե երբ մտնել խաղի մեջ, որ շահած դուրս գալ, որովհետև անդունդում պատվելու ենք բոլորս անկախ պաշտոնից, նախկին ու նոր, սև ու սպիտակ լինելուց։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 8475

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ