Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Քիչ էր ծանր վիճակը, հիմա էլ գազի գնի բարձրացումը

Քիչ էր ծանր վիճակը, հիմա էլ գազի գնի բարձրացումը
06.04.2020 | 18:59

Բելառուսի նախագահի հետ գազի գնի շուրջ խոսքուզրույցից հետո երեկ վերջապես Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ճիշտ հասցեատիրոջ հետ։ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի պաշտոնական հաղորդագրությունից պարզ է դառնում, որ այն եղել է հայկական կողմի նախաձեռնությամբ։ Սա նշանակում է, որ տևական ժամանակ Հայաստանի իշխանության՝ գազի գնի շուրջ բանակցությունները, անպտուղ են, վկայությունը գազի գնի թանկացման հայտը։ Սակայն նոր չէ, որ այս իշխանությունը միջազգային հարաբերություններում չի կարողանում ճիշտ դիրքորոշում, մոտեցում որդեգրել, այլ հարց է հիմա Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու հուզում։ Հիմա երբ թանկացումների «ձնագունդը» կամաց-կամաց մեծանում է, մարդիկ չեն աշխատում, սոցիալ-տնտեսական վիճակը անմխիթար է, այս ամենին գումարվում է գազի գնի թանկացմամբ ուղեկցվող թանկացումների շղթան։ Դժվար է պատկերացնել, թե ինչ վիճակում է հայտնվելու ՀՀ շարքային քաղաքացին, որ նույն աշխատավարձով ու եկամուտով պիտի արդեն 2-3 անգամ թանկացած ապրանքը գնի, իսկ իշխանությունն էլ իրավիճակի ողջ ծանրությունը չի գիտակցում, վկան սոցիալական միջոցառումների շահառուների ընտրության կարգը։

Մի հարց ամեն դեպքում շատ հետաքրքիր է․ հեռախոսազրույցի ընթացքում ՌԴ նախագահը Նիկոլ Փաշինյանին հարցրե՞լ է, թե ռուսական գազի գնի համար ինչու՞ է զանգել Ալեքսանդր Լուկաշենկոյին։ Առավել հետաքրքիր է, թե ինչ է պատասխանել Փաշինյանը։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 10850

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ