05.05.2020|
00:03
Ժամանակին մարգարեները կանխագուշակում էին Փրկչի գալուստը, որ պիտի հիմնիվեր փոխեր մարդու կյանքի իմաստը և որակը, պիտի նրան ճիշտ ընթացք հաղորդեր և մարդու մեղավոր կյանքի տեղապտույտը նոր հունով դեպի հավիտենություն առաջնորդեր. «Անգամ կոտրված եղեգը չպիտի ջախջախի և առկայծ պատրույգը չպիտի հանգցնի», - ասում է Եսայի մարգարեն (Ես. 42;3), այսինքն` պետք է տար Աստծո սերը և ողորմությունը` հնարավորություն հնարավորության մեջ: