Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Գերագույն հանդգնություն

Գերագույն հանդգնություն
06.05.2025 | 00:00
Ճանապարհը երկար ու հոգնեցնող է: Աշխարհը ինքնին հոգնեցուցիչ է:
Այս է, պատճառը, որ շատերն այսօր հոգնած ու մաշված են իսպառ:
«Եկեք Ինձ մոտ, և ես ձեզ հանգիստ պիտի տամ»:
Իմ որդիներ, դուք որ կանգնած եք Իմ Դրոշի ներքո, պետք է տեսնեք, որ դրա վրա գրված են հետևյալ բառերը. «ՄԱՐԴՈՒ ՈՐԴԻՆ»: Նշանակում է` ինչ որ զգում է աշխարհը, Ես էլ եմ այդ նույնը զգում. ԵՍ` ՄԱՐԴՈՒ ՈՐԴԻՆ: Դուք Իմ հետևորդներն եք. անկասկած է, որ դուք էլ եք ձեզվրա զգացել մարդու հոգնած ու մաշված լինելը. այսօր բոլոր հոգնած ու ծանրաբեռնվածները պիտի գան ձեզ մոտ և գտնեն այն հանգիստը, որ դուք գտաք Ինձ մոտ:
Իմ հետևորդները պետք է պատրաստ լինեն ոչ թե Իմ աջ կամ ձախ կողմում նստելու, այլ` խմելու այն բաժակը, որ Ես խմեցի:
Խեղճ աշխարհ, սովորեցրեք նրան, որ մի լավ դեղամիջոց կա իր բոլոր ցավերի համար, այդ` միությունն է Ինձ հետ: Համարձակություն ունեցեք տառապելու ու հաղթահարելու, լցվեք Իմ մեծագույն հանդգնությամբ: Հիշեք այս` պահանջեք Ինձնից անպահանջելին:
Ինչ-որ աշխարհն անկարելի է համարում, հենց այդ կարող է ձերը լինել:
ՈՒրեմն, Իմ որդիներ, մի՛ մոռացեք գերագույն հանդգնությունը:
Դիտվել է՝ 1659

Մեկնաբանություններ