ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս կասկածներ է հայտնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա իր ազդեցության վերաբերյալ՝ գրում է Axios-ը։ Նա իր վստահված անձանց խոստովանել է, որ սխալ է գնահատել Ռուսաստանի ղեկավարի՝ հանուն խաղաղության պատրաստակամությունը։ Շաբաթ օրը Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի միայն այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ի բոլոր երկրները բարձր մաքսատուրքեր սահմանեն Չինաստանի համար։               
 

Անդրանիկ Թևանյան. Փաշինյանի «բնակարանային հարցը»

Անդրանիկ Թևանյան. Փաշինյանի «բնակարանային հարցը»
27.06.2020 | 21:30

Պողոսները Նիկոլ Փաշինյանին ներեցին կառավարական առանձնատան թանկարժեք վերանորոգումը, ներեցին թանկարժեք ավտոմեքենաները, թանկարժեք շրջագայությունները, ապօրինությունները, Ալիևի հետ սիլի–բիլին, չկատարված խոստումները, պաթոլոգիկ ստերը և նույնիսկ կառավարության ապաշնորհ քաղաքականության արդյունքում համաճարակի տարածման մասշտաբներն ու կորոնավիրուսի պատճառով առաջացած մահերը, բայց չեն ների տների գույքահարկի բարձրացումը։ Ընդորում՝ ոչ թե ձևականորեն ու ֆլեշմոբային տարբերակով չեն ների, այլ անկեղծորեն չեն ների։

«Բնակարանային հարցը» շատ ցավոտ է ամենուրեք։ Առավելևս հետխորհրդային տարածքում։ Հայտնի սովետական հզոր ֆիլմում հերոսներից մեկը նույնիսկ խոսում էր այն մասին, որ հանուն ավտոտնակի, այսինքն՝ գույքի, հայրենիքն է վաճառել։

Փաշինյանի արածները կհերիքեին 100 հեղափոխության համար, բայց հեղափոխականներին դրանք ներվում են։ Որոշ ժամանակ, իհարկե։ Գույքահարկը նրան չի ներելու «Պողոսը»։ Ու ոչ միայն «Պողոսը»։ Ու ճիշտ էլ կանեն։

Դիտվել է՝ 2404

Մեկնաբանություններ